06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Հայաստանին ավելի մեծ բան է սպասվում, եւ Արեւմուտքը քիչ է շահագրգռված դա կանխելու համար. American Conservative

Երեւանում, բարձր բլրի գագաթին է գտնվում 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անցած ամիս Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, հասավ իր նպատակին՝ մաքրեց Լեռնային Ղարաբաղը հնագույն քրիսոտոնեական համայնքից 9-ամսյա շրջափակումից հետո, գրել է American Conservative-ը։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռաֆայել Լեմկինը Միավորված Ազգերի Կազմակերպությունում առաջ էր տանում Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժի […]

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին «Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները […]

Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ, ինչո՞ւ Հայաստանը 2 ամսից ավելի է՝ չի ներկայացնում խաղաղության պայմանագրի իր տարբերակը

«Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ հետաձգում է խաղաղության պայմանագրի ճշգրտված 5-րդ տարբերակի ներկայացումն Ադրբեջանին»։ Այդ մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։ «Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և առաջիկայում սպասվում է […]

Խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր. Հրապարակ

Երեկ խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր, տպավորություն էր, որ իշխանությանն ու ընդդիմությանը Արցախն էր խանգարում՝ փոխըմբռնման մթնոլորտում աշխատելու, եւ հիմա, երբ Արցախը չկա, իշխանությունն ու ընդդիմությունը ո՛չ ձեռնամարտի են բռնվում, ո՛չ էլ նույնիսկ լեզվակռիվ են անում։ Ընդդիմության կառուցողական պահվածքն անգամ Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Ես ողջունում եմ միասնությունը, որն այսօր կա»։ ԱԺ նիստում նախագծերի քվեարկության ժամանակ էլ […]

Ադրբեջանի վերադարձրած դիակների 70%-ը գլխատված էին, իսկ երբ գլուխ է եղել, հիմնականում ականջներ չեն եղել, մարմիններն անդամահատված են եղել. Առավոտ

«Գետնին, որտեղ ընկած էին զոհված զինվորների մարմինները, հետքեր կային։ Ծնողներից մեկն այդ հատվածում հայտնաբերել է որդու մազերը։ Հայտնաբերվել է նաև այլ զինվորներին պատկանող բաճկոն, գոտի և Աստվածաշունչ։ Այդ տարածքից էլ հող ենք հավաքել, բերել ենք մեզ հետ, որ դիակները չգտնելու դեպքում, գոնե թաղելու բան ունենանք՝ նրանց արյունով թաթախված հողը»,-«Առավոտ»-ի փոխանցմամբ, այս մասին պատմել է Ցորի […]

Իշխանությունում կադրային կրիզիս է. Հրապարակ

Իշխանությունում կադրային կրիզիս է` թափուր հաստիքներն ամիսներով, անգամ տարիներով չեն համալրվում: Օրինակ, ավելի քան երկու շաբաթ է՝ մեկնարկել է ամենամյա ձմեռային զորակոչը, սակայն ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնն ավելի քան 3 ամիս է՝ թափուր է։ Օգոստոսի վերջերին այդ պաշտոնից ազատվեց Արմեն Ավթանդիլյանը: Նրա ազատվելուց հետո լուրեր տարածվեցին, թե իրավապահ համակարգը զինկոմիսարիատներում […]

Ուշագրավ փոփոխություն վարորդների համար

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվարկման առանձնահատկություններ թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման արժեքից ցածր գնով վաճառքների դեպքում: Նաեւ սահմանվում են համախառն եկամտի հաշվարկման առանձնահատկություններ նույն թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասով: Փոփոխության են ենթարկվում ներմուծման ժամանակ տրանսպորտային միջոցների գծով հաշվարկվող բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը` նոյեմբերի […]

ԵԺԿ-ն պահանջում է ազատ արձակել Արմեն Աշոտյանին

Այսօր Բրյուսելում ԵԺԿ քաղաքական ասամբլեան ընդունեց՝ «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» հրատապ բանաձեւը, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելը։ Ավելի քան երկու ամիս պարոն Աշոտյանը զրկված է եղել իր ընտանիքի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Բացի դա, դատարանը մերժել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի