16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Նորակառույց շենք է փլվել․ կան զոհեր /տեսանյութ/

ՌԴ Սարանսկ քաղաքում նորակառույց շենքերից մեկի աստիճանահարթակը փլվել է, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքի շինարարությունը դեռ ամբողջովին չէր ավարտվել, նշվում է, որ 3 զոհերը եւ 2 վիրավորները բոլորը շինարարներ էին։ 

Շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է

Այսօր աշխարհում նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1991 թվականից նշվող օրը խորհուրդ ունի բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնախնդիրների վերաբերյալ: Ի դեպ, նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով ինսուլինի ներարկման միջոցով փրկել է 14 տարեկան ծանր տիպի պատանեկան շաքարային […]

30 ամյա կալանավորը փախուստի է դիմել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից այսօր՝ նոյեմբերի 14-ին, վաղ առավոտյան փախուստի է դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված 30-ամյա Թելման Ալավերդյանը: Ըստ ՔԿՎ հանրային կապերի բաժնի՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով, 329 հոդվածի 1-ին մասով և 324 հոդվածի 1-ին մասով: Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում ենք զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ […]

Մոնոպոլիաներ, միկրոֆոն անջատել, արտահերթ նիստ … թեժ կրքեր ԱԺ-ում

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօօրյան: Նախքան նիստի օրակարգի հաստատելը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը բարձրացրեց տարբեր տոնավաճառներում ՊԵԿ-ի ստուգումների վերաբերյալ հարցը՝ ասելով, որ հազարավոր առևտրականներ նամակով են դիմել իրենց, որ պետական մարմինների կողմից չարաշահումներ են անցկացվում իրենց ու իրենց մոտից գնումներ անողների նկատմամբ: Մելքումյանը նշեց, որ տարբեր տոնավաճառների աշխատակցիներ դիմել եմ խմբակցություններին, […]

Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է Ղարաբաղի հարցը քննարկել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ դրա համար Թուրքիան ամեն հնարավոր […]

«Դաժան պատասխան են ստանալու»

«Նոյեմբերի 12-ը ադրբեջանական բանակի համար հատուկ շեղումների օր է: 2014 թվականին հենց այդ օրը ադրբեջանական բանակում ծառայող ահաբեկիչները խոցեցին հայկական ուղղաթիռը, որը նախորոք արված հայտարարության համաձայն մասնակցում էր զորավարժության և որևէ մարտական գործողություն չէր իրականացնում թշնամու նկատմամբ: Արդեն երեկ , կրկին նոյեմբերի 12-ին, ադրբեջանցի ահաբեկիչները գնդակոծում էին խաղաղ բնակիչներին: Ուղղաթիռը խոցելուց օրեր հետո, երբ տղաներից […]

Որ բացառվի պատերազմը …

«Ազգ- բանակը ենթադրում է նաև ակտիվ պահեստազոր։  Մենք Պետություն ենք։ Հետևաբար այսուհետ կամավորականությունը պետք է դրսևորվի խաղաղ ժամանակաշրջանում ձևավորված պահեստազորային կայացած, մարզված ու գիտելիքահեն արագ արձագանքման ստորաբաժանումների տեսքով։ Որպեսզի երբևից է բացառվի ապրիլյան պատերազմի պես կամ ավելի լայնամասշտաբ պատերազմի վատ …»: Արթուր Եղիազարյանի գրառումը

Հայաստանի հավաքականը հաղթեց Կիպրոսի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականն այսօր   տարվա վերջին ընկերական հանդիպումն  անցկացրեց և այն էլ՝ հաղթանակով։ Մեր հավաքականը   3:2 հաշվով հաղթեց Կիպրոսի ընտրանուն։ Ընդգծենք՝ բուքմեյքերները հավատում էին  մեր հավաքականի հաղթանակին․ այդ մասին վկայում էին սահմանված գործակիցները։  17-րդ րոպեին  հաշիվը բացեց  Հայկ Իշխանյանը, այնուհետև  Վարազդատ Հարոյանը։ Հենրիխ Մխիթարյանը 63-րդ    րոպեին իրացրեց 11 մետրանոց գեղեցին հարված։  50-րդ   րոպեից  սկսած՝ կարծես […]

Աշուղին մատուցված հուզիչ անակնկալը /տեսանյութ/

Ռազմահայրենասիրական հայտնի երգերի հեղինակ աշուղ Ռազմար Սասունցին 65 տարեկան է: Ժողովրդի հոգսով և ուրախությամբ ապրող աշուղի ծննդյան տարեդարձը իսկական տոնի վերածվեց:  65 ամյա հոբելյարի  ծննդյան տարեդարձը նշվեց շքեղ համերգով: Ռազմար Սասունցուն շնորհավորելու էին եկել հայտնի և սիրված երգիչ երգչուհիներ: Բայց ամենամեծ անակնկալը մատուցեցին «Եղիցի Լույս Կույրերին» բարեգործական հասարակական կազմակերպության «Լույս» երգչախմբի սաները, որոնք հենց դահլիճում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի