Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով. նախագահի ուղերձը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով եւ փորձություններով լի ժամանակաշրջան էր: Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի […]