21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Հավատարիմ ժողովրդական ավանդույթին. Խաչիկ Արենցու երգը/վիդեո/

Ազգագրական երգերի ինքնատիպ կատարող Խաչիկ Արենցին հավատարիմ է ժողովրդական ավանդույթներին և բոլոր տոների մեջ նախ տեսնում է ծագումը: Նոր տարին Խաչիկի համար շատ կարևոր և յուրահատուկ տոն է: «Հայերը պատմության մեջ նշել են երեք Նոր տարի՝ Կաղանդ, Նավասարդ և Ամանոր:Կաղանդը նշվել է մարտի 21-ին: Նավասարդը նշվել է օգոստոսի 11-ին և Նոր տարին 18-րդ դարից սկսած […]

Ինչպիսի եղանակ է սպասվում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 3-7-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 7-ին նույնքան կբարձրանա: Երևանում Հունվարի 3 – 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են […]

Ինչո՞ւ է հուզվում գեներալ Մանվելը /վիդեո/

Գեներալ Մանվել Գրիգորյանը մինչև 2000 թվականը բոլոր Ամանորները նշել է Արցախում: «Եղել եմ սահմանամերձ տարածքներում, դրանից հետո արդեն իմ ընտանիքում: Ամեն տարի եղել եմ իմ ընտանիքում, ապա՝ երկրապահների հետ: Շնորհավորանքից անմիջապես հետո տանից դուրս եմ գալիս, որ երկրապահներին շնորհավորեմ: 1985-2000 թվականներին տարբեր տեղերում եմ նշել Նոր տարին: Հիմա արդեն ուզում եմ իմ ընտանիքի ու իմ […]

Ինչպես սովորական հայ կին, ես էլ չեմ հասցնում ամեն ինչ անել. պատգամավորն` Ամանորի պատրաստություններից (վիդեո)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ, մայրիկ Էլինար Վարդանյանը Henaran.am-ի տեսանյութում պատմում է, թե ինչպես է պատրաստվում Ամանորին: Պարզվում է` ինքն էլ ինչպես յուրաքանչյուր հայ կին ընկնում է Նոր տարվա եռուզեռի, պատրաստությունների մեջ, ինչպես յուրաքանչյուր կին դժգոհում է, որ չի հասցնում ամեն ինչ անել… Մանրամասները` տեսանյութում:

Այլեւս մեզ հետ չեն․ հայտնիներ, որոնք մահացան 2016-ին /ֆոտո/

2016-ը, ցավոք, ոչ միայն ձեռքբերումների, այլեւ կորուստների տարի էր։ Անցած տարվա ընթացքում իրենց մահկանացուն կնքեցին բազմաթիվ հայտնի ու սիրված մարդիկ։ Հավերժ հիշատակ նրանց․․․ Ալան Ռիկման /1946-1916/ Հանրահայտ ու սիրված բրիտանացի դերասանը հետաքրքիր ու բովանդալակից կյանքով ապրեց, նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում, սակայն, ցավոք, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ընդհատեց նրա կյանքը։ Դեւիդ Բոուի /1947-2016/ Վերջին մեկուկես տարին լեգենդար երաժիշտը […]

Ես հատուկ Ձմեռ պապիկ ունեմ, ինքն ամեն տարի գալիս է. Է. Մարուքյան

Անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս տարի էլ, ինչպես ամեն տարի Ամանորը նշելու է հայրենի քաղաքում` Վանաձորում, ընտանիքի, ընտրողների, ժողովրդի հետ: «Իմ ընտրողները գալիս են մեր տուն, ես մեր տանը չլինե՞մ, մարդիկ գալիս են, ուզում են ինձ տեսնել, հազիվ տարվա մեջ այդ մեկն օրն է, որ կարող ենք ոչ աշխատանքային միջավայրում իրար […]

Երեւանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ռուս մայորի դին

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 19։00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։ Ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հունվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է մոտ 30 անգամ, հայկական  դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]

Նախարարը հավատում էր Ձմեռ պապին. կիսվեց հիշողություններով/վիդեո/

«Մեր Նոր տարիները ուրիշ էին: Չէի ասի,որ ճոխ էին կամ շատ բան ունեինք: Երբ նարինջ ու մանդարին էինք ունենում շատ էինք ուրախանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում մանկական տարիների վերհուշով կիսվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց, որ այդ տարիներին անգամ շոկոլադե կոնֆետներ ունենալը ճոխություն էր համարվում, սակայն երջանիկ ընտանիքում մեծանալու փաստը նա չի կարող չարձանագրել.«Հայրս ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի