«Մեկը մեկի քամած մածունն է կերել». ԱԺ-ում մերժեցին պատգամավորների միջադեպով հանձնաժողով ստեղծել
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» խմբակցության առաջարկած նախագիծը: Այն վերաբերում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպը քննելուն և կատարվածի մասին եզրակացություն ներկայացնելուն։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 11 անդամ, որոնցից 6-ը ՀՀԿ-ն է […]





































