17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Ապրիլին զենքի պակաս չի եղել, տարածքներ չեն հանձնվել…»/տեսանյութ/

«Եկեք երկու բան տարբերակենք, քանի որ բավականին լուրջ ուսումնասիրություններ են արվել ապրիլյան պատերազմի բացթողումների շուրջ: Ապրիլյան պատերազմից  անմիջապես հետո եղան պաշտոնաթողություններ, սակայն պատերազմի որոշակի խնդիրների հետ կապված կոնկրետ  մեղավորներ մատնանշելը չի կարող համապատասխանել իրականությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չպատժվեցին ապրիլյան պատերազմի մեղավորները, ասաց  ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը պնդում […]

Նիկոլի գործունեությանը նույնիսկ իր գործընկերները չեն հավատում. Ն. Գալստյան

ՍԴՀԿ–ն հանրահավաք-երթ է կազմակերպում մայիսի 1-ին Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը։ Ըստ նրա՝ անդրադառնալու են երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին, բանկային համաներմանը, խոսվելու է աշխատավորների իրավունքների, շքեղության հարկի անհրաժեշտության մասին: «Անդրադառնալու ենք բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրենքով կիրառմանը, օրինակ` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի թիվ մեկ հարկատուներից է համարվում, սակայն տեսնում ենք, […]

Բուրգեր Քինգի պայթյունի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ […]

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 28 տարեկան է

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում եւ ղեկավար կազմում: […]

Ապրիլյան քառօրյայի հիմնական դասն այն է, որ պատերազմը չի սկսվում ու ավարտվում փաստաթղթերով. Պնախարար

Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի այգու՝ Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապրիլի 1-ի երեկոյան ոմմավառություն է տեղի ունեցե, որին ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:  ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այգում երիտասարդները կատարել են ՀՀ օրհներգը, նրանց է միացել նաեւ նախարար Սարգսյանը: Նա իր […]

«Լեքսուս»-ը մահացու վրաերթի է ենթարկել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին

Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան – Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին, ապա առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային եւ առաջ ընթանալով […]

100 հազարով պարալիզացնելու ենք ամբողջ քաղաքը և իշխանություններին. Մարտիրոսյան/տեսանյութ/

««Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին, որովհետև դրանք երաշխավորված են միջազգային տարբեր պայմանագրերով, որը ստորագրել է նաև Հայաստանը, որովհետև այդ պայքարով ենք տեսնում մեր նպատակներին հասնելու համար առավել արդյունավետ իրականացնելու քայլերը»,-այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ճակատի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ […]

Կրակոց Չարենցի փողոցում. խուլիգանությունը բացահայտվել է

Մարտի 26-ին Երևանում անհայտ անձինք մոտեցել են մի «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ձեռքերով ու ոտքերով հարվածել վարորդի կողքին նստած ուղևորին։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այդ ընթացքում նրանցից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ։ Տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ […]

Ուշադրություն․ օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։  Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը […]

Առանց «մաղարիչի» չեն ընդունում. ռմբակոծության տակ է պետք պահել (տեսանյութ)

Ծնողները չպիտի լռեն, չպիտի անկյուններում խոսեն. Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն` անդրադառնալով մանկապարտեզ հաճախելու հետ կապված մեր խմբագրություն ստացված ահազանգին: Նշենք, որ ըստ ծնողներից մեկի` ինքը մոտ կես տարի է, որ դիմել է Վանաձորի մանկապարտեզներից մեկը, որպեսզի իր երեխային ընդունեն, սակայն նրան ասել են, որ կես տարի հետո ազատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի