03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մենաշնորհացվում է մանրածախ առտևտուրը. Սուրեն Պարսյան (տեսանյութ)

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ մենաշնորհացվում է մանրածախ առտևտուրը, ինչը խնդիրներ է առաջացնում: «2017 թվականի 5,5 տոկոս աճ է գրանցել մանրածախ առևտուրը, այն դեպքում երբ առևտրի օբյեկտների թվաքանակը կրճատվելէ 3,5 տոկոսով, հիմնականում իրենց գործունեությունը նվազեցրել են փոքր կրպակները»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա և հայտնեց, որ այդ աճը հիմնկանում պահովել են խոշոր առևտրային ցանցերը:

Ըստ նրա՝ առ այսօր կանոնակարգված չէ խոշոր, մեծ, փոքր խանութները՝ ըստ տարածքի: Նա նկատեց, որ խոշոր առևտրի կենտրոնները մեծացնում են իրենց գործունեությունը խանգարելով երթևեկությունը, բնակչությանը անհանգստություն տալով:

«Խոշոր առևտրի կենտրոններում չգրանցված աշխատողների ռիսկեր կան, որոնք կարող են ապահովել մրցակցային առավելություն: Բացի այդ սուպերմարկետներում մսի, մրգի բանջարեղենի վաճառքի իրականացումը արվում է այլ անհատ ձեռնակատերերի անունով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խոշոր առևտրի կենտրոնների հետ ունեցած շահերի բախմանը, նա ասաց, որ իրենք մենաշնորհների դեմ պայքարը չեն ապահովում այս կամ այն անձի դեմ պայքարով: «Մեծածախ առևտրի գործունեությունը պետք է սահմանափակենք մանրածախներով»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ