19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Երևանում գերեզմանների տարածքները տրվում են անվճար․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար: «Քաղաքացիներին խնդրում ենք ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի ձեռքբերումը, կատարել գործող օրենքի սահմաններում»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության տեքստում:

Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը. Կարպիս Փաշոյան

Լրագրող, վերլուծաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունը: Ամեն դեպքում տպավորությունն այդպիսին է: Մարդիկ խոսում են արդի խնդիրներից, իսկ նա խնդիրների քննարկումը տեղափոխում է անցյալ: Իբրև թե՝ նախորդ գումարման պատգամավորները պարգևավճար են ստացել, իսկ հիմա քննադատում են մարզպետների տված պարգևատրումները։ Պարոն վարչապետ, ի՞նչ կապ ունեն 6-րդ գումարման պատգամավորները […]

Այն ժողովուրդը, ով բերել է իշխանության այս մարդկանց, պետք է իր վրա զգա՝ խաբել են իրեն թե ոչ. Կարինե Աճեմյան

ՀՀԿ նախկին պատգամավոր Կրինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում  խոսելով երկրում տիրող ներկայիս քաղաքական և սոցիալական իրավիճակի մասին ասաց. «Երբ ուժը գալիս է իշխանության պոպուլիստական ծրագրերով և լրիվ դրա հակառակն է անում, ստացվում է, որ այդ ուժը միայն իշխանության էր ձգտում և իրենց գերխնդիրը այդ  աթոռներին հասնելն էր»: Վերջինիս խոսքով՝ ներկայիս իշխանությունները նույնիսկ պատկերացում չունեն ժողովրդի […]

Նոր իշխանության տեսլականում միայն անձնական բարեկեցության խնդիրն է դրված. Կարինե Աճեմյան

«Այն որ Ազգային Ժողովի նախագահը ընտրվեց միաձայն արդեն իսկ ճանապարհ է դեպի միապետություն, որովհետև իրենց ընդդիմություն հռչակած ուժերի մեջ չկային մի քանի հոգի գոնե, որ դեմ քվերակեին այդ որոշմանը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ տեղի ունեցան ուղղորդված ընտրություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի մասին՝ կարծիք հայտնեց ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը: Կարինե Աճեմյանն […]

Սա խայտառակություն է. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն էր 1-4 ամիս աշխատողին պարգևավճար տալու իմաստը: «Գիտենք, որ պետական բոլոր հաստատություններում ինչ-որ չափով պարգևավճարներ տալիս են: Չեմ կարծում, որ մեր երկրում կգտնվի մեկը, ով կասի, որ աշխատավարձերը բարձր են: Ես չեմ կարող ընդունել ու հասկանալ, երբ ասում են, որ 640.000 […]

Մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան

Չեմ կիսում դավադրական տեսությունները, որոնք բարձրաձայնվում են այս հանդիպումների կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Նրա գնահատմամբ՝ այս հանդիպումները բանակցությունները նոր էջից սկսելու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար են: «Չգիտեմ՝ որքան վաղ է պլանավորված եղել հանդիպումը, բայց համաձայն եմ, որ մեկ ու կես ժամ հանդիպումը հենց […]

Կամաց-կամաց ընկերանում են. Ռուբեն Մելիքյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ նշելով, որ երկու երկրի առաջնորդները, կարծես թե, ընկերանում են. «Կամաց-կամաց ընկերանում են։ Եթե ընկերականով Արցախի անկախությունը ճանաչելու է պարոն Իլհամը, ուրեմն մեր այս նոր ռազմավարությունը շատ լավն էր», – գրել է նա։

Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։ Կրկնեմ հիմնական 2 հարցը՝ Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Ի՞նչ ընթացք […]

Երևանը գրավում է զբոսաշրջիկներին համեղ խոհանոցով, պատմությամբ ու զվարճանքի վայրերով

Բրիտանական Trailfinders ընկերության փորձագետները պարզել են, թե որոնք են ամենահեռանկարային զբոսաշրջային ուղղությունները 2019 թվականին: Այս մասին հաղորդում է Express պարբերականը: Փորձագետների կանխատեսումներով՝ Նեպալը 2019 թվականին ամենապահանջվաղ ուղղությունն է լինելու: Դրան հաջորդում է Արգենտինան , երրորդ տեղում՝ Հարավային Աֆրիկան: Այս երկրների նախընտրությունը պայմանավորված է համեմատաբար մատչելի գներով: Օրինակ՝ Հարավային Աֆրիկայում մեքենաների վարձույթն ամենամատչելին է, բացի դրանից՝ […]

Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների տակ. Փաստաբան

Այսօր Վերաքննիչ դատարանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց գրավը վերացնելու և նրան կալանավորելու մասին։ Որոշման հրապարակումից հետո Գրիգորյանի փաստաբանները դատարանի հետնամուտքից էին դուրս եկել՝ հրաժարվելով հանդիպել լրագրողներին, տալ մեկնաբանություն։ Բազմաթիվ զանգերին Մանվել Գրիգորյանի փաստաբան Մկրտչյանը չէր պատասխանում, սակայն նա ելքը գտել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի