26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր իշխանության տեսլականում միայն անձնական բարեկեցության խնդիրն է դրված. Կարինե Աճեմյան

«Այն որ Ազգային Ժողովի նախագահը ընտրվեց միաձայն արդեն իսկ ճանապարհ է դեպի միապետություն, որովհետև իրենց ընդդիմություն հռչակած ուժերի մեջ չկային մի քանի հոգի գոնե, որ դեմ քվերակեին այդ որոշմանը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ տեղի ունեցան ուղղորդված ընտրություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի մասին՝ կարծիք հայտնեց ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Կարինե Աճեմյանն ընդգծեց՝ այս Ազգային ժողովի առաջին իսկ նիստերը ցույց տվեցին, որ բոլորովին չի կարելի խոսել այլակարծության մասին, որովհետև խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա: Վերջինս մտահոգիչ է համարում այս փաստը. «Եթե բոլոր այն հարցերը, խնդիրները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրված են մեր առջև միայն կոճակի սեղմումով պետք է անցկացվեն, և ընդդիմությունը չպետք է հակառակվի,  ես կարծում եմ՝ դա շատ վատ ուղղությամբ է տանելու մեզ»:

Նախկին պատգամավորը նկատեց՝  վերջին տարիների ընթացքում թեև դանդաղ, բայց շատ կայուն պրոցեսներ են տեղի ունեցել մեր երկրում, գրանցվել է տնտեսական աճ.

«Թեև մենք բոլոր ճանապարհներից կտրված ենք եղել, բայց մենք կարողացել ենք համակարգված աշխատել: Հիմա որևէ համակարգային մոտեցում չկա: Զրոյացվում են բոլոր պետական ինստիտուտները»,-տիկին Աճեմյանը ավելացրեց՝ յուրաքանչյուրն իր վրա պետք է զգա երկիրն արդյո՞ք առաջ է գնում, թե” ոչ, և արդյո՞ք ժողովուրդն այսօր երեկվանից լավ է ապրում, թե՞ ոչ:

Նոր ձևավորված Ազգային ժողովի առնչությամբ Կարինե Աճեմյանը մասնվորապես նկատեց. «Ես կարծում եմ շատ մեծ կորուստներ ենք ունենալու, որովհետև թե՛ ԱԺ-ում, թե՛ Կառավարությունում մեծ թվով մարդիկ կան, որոնք ոչ միայն հայրենիքի զգացողություն չունեն և չեն պատկերացնում իրավիճակը, այլ նաև առաջիկա իրենց տեսլականում միայն անձնական բարեկեցության խնդիրն է դրված, որը համարում եմ չափազանց անընդունելի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ