18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է

Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»: Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնեցման համար բանակցություններ սկսելու այս հայտարարությունը համահունչ էր […]

Թուրքիայում ձերբակալվել են հույն զինվորականներ

Մարտի 1-ին երեկոյան թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են 2 հույն զինվորականի։ Ըստ հունական կողմի՝ զինվորականները եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել են և սխալմամբ հատել են սահմանը և անցել դեպի թուրքական կողմ։ Ձերբակալվածներից մեկը ենթասպա է, իսկ մյուսը լեյտենանտ։ Վերջիններս ծառայություն են իրականացնում թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետում։ Դեպքի մասին […]

Թուրքիան ռմբակոծել է Աֆրինը, 17 մարդ զոհվել է

Թուրքական ռազմաօդային ուժերը Աֆրինում ռմբակոծել  են Սիրիայի իշխանությանը հարող աշխարհազորայիններին։ Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ՝  հարձակման արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել։ Աֆրին քաղաքի հյուսիսում տեղեկայված գյուղի ռմբակոծության արդյունքում զոհվածների մեջ կան նաև YPG-ի (Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ) 3 զինյալներ։ Մյուս զոհերը անցյալ շաբաթ Աֆրին մտած և որպես «ազգային ուժեր» հայտնի […]

Ոչ ոքի հողի վրա աչք չունենք. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը  խոսել է Սիրիայի տարածքում երկրի զինված ուժերի կողմից արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին:  Թուրքիայի վարչապետը, նշելով, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել տարածաշրջանի երկրներում՝ այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Յեմենում, Լիբանանում, Պաղեստինում և Իսրայելում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, ասել է. «Մենք ոչ ոքի հողի վրա աչք չենք ունեցել և […]

Ինչից է Ալիեւը վախենում. 168 Ժամ

2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես տապալած Թուրքիայի իշխանությունները շարունակում են հրապարակայնորեն աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 27-ին մասնակցել է Խոջալուի դեպքերին վերաբերող ցուցահանդեսի, որի ժամանակ կրկնել է «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը՝ հայտարարելով, թե Թուրքիան մշտապես աջակցելու է իր «ադրբեջանցի եղբայրներին»: Նա կրկնել է հայերի «օկուպացված […]

Հայաստանի շոկային որոշումը եւ թուրքական արձագանքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։ Չեղարկման հրամանագրի ստորագրումից  անմիջապես հետո թուրքական բոլոր առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները հիմնականում կարճ տեղեկացմամբ անդրադարձան այս զարգացմանը։ Մասնավորապես իշխանամետ համարվող  «Milliyet»  պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։ […]

Սա Թուրքիայի քաղաքականության արդյունքն էր․ թուրքագետ

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների դադարեցումումից, ասաց, որ այն հասավ իր տրամաբանական կետին։ «Չնայած «քաշային» առումով Հայաստանը և Թուրքիան տարբեր մակարդակներում են, բայց դա չի նշանակում, թե որոշողը և պատասխանատու դերակատարը երկու երկրների հարաբերություններում Թուրքիան է»,- ասաց նա, նշելով, որ Թուրքիան ուղղակի շեղվեց, չկատարեց իր պարտավորությունները, ինչն էլ հանգեցրեց գործընթացի տապալմանը։ «Հայաստանը […]

Թուրքական դատարանը բեկանել է հայկական եկեղեցու պետականացման որոշումը

Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը բեկանել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը: Դիարբեքիրում քրդերի հետ բախումներից հետո Թուրքիայի կառավարությունը 2016թ. մարտ 21-ին որոշել էր պետականացնել Դիարբեքիրի Սուր շրջանի մի հատվածը, որտեղ գտնվում էին հայկական Սուրբ Կիրակոս, քաղդեական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Սուրբ Աստվածածին և բողոքական եկեղեցիները: Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը Գերագույն վարչական դատարանում բողոքարկել […]

Նոբելյան մրցանակակիր գրողները բաց նամակով Էրդողանից պահանջել են հարգել խոսքի ազատությունը

Բրիտանական անվանի «The Guardian» պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված բաց նամակ է հրապարակել։ Նոբելյան մրցանակակիր 38 գրողի ստորագրությունը կրող նամակում կոչ է արվել Էրդողանին՝ ազատ արձակել անհիմն ձերբակալված ու կալանավորված մտավորականներին։ «Հարգելի նախագահ, ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքի ազատության առումով առաջատար կառույցներն անօրինական են համարում գրողների ու մտավորականների […]

Պոլսահայ գործիչը Աթեշյանի պահանջով հրաժարական է տվել (լուսանկար)

Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է պոլսահայ համայնքային գործիչներից Կարո Գաբրիելյանը: Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շանլըի հրաժարականի դիմումը, ինչպես նաև դիմումին հաջորդած պատրիարքության արձագանքը: Հրաժարականի դիմումի մեջ Շանլըն հայտնել է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը թողնում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պահանջով: Շանլըն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի