14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Թուրքիայում ձերբակալվել են հույն զինվորականներ

Մարտի 1-ին երեկոյան թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են 2 հույն զինվորականի։

Ըստ հունական կողմի՝ զինվորականները եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել են և սխալմամբ հատել են սահմանը և անցել դեպի թուրքական կողմ։

Ձերբակալվածներից մեկը ենթասպա է, իսկ մյուսը լեյտենանտ։ Վերջիններս ծառայություն են իրականացնում թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետում։

Դեպքի մասին տեղյակ են արդեն Թուրքիայի ներքին  և արտաքին  գործերի նախարարությունները։ 
Հունաստանը աշխատանքներ է իրականացնում հույն զինվորականներին վերադարձնելու համար։

Աղբյուր`   ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ