14 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իմ սրտի ցանկությունն է, որ հայ-թուրքական սահմանը բացվի. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:  Թուրքիայում եռօրյա այցն ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Հռոմի պապը պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել. “Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ հայտարարություն չարեցիք: Գալիք տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Այս առումով ի՞նչ եք մտածում”, գրում […]

Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիայի գաղո՞ւթ /վիդեո/

՛՛Ադրբեջանը ըստ էության հանդիսանում է Մեծ Բրիտանիայի գաղութը՛՛,-մեզ հետ զրույցում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: ՛՛Ես կարող եմ մեջբերել անգամ տիկին Լիչիի խոսքերը: Վերջինս հստակեցրեց, որ այո Մեծ Բրիտանիան ունի այնտեղ շահեր և դա արվում է  ՛՛British Petroleum՛՛-ի միջոցով : Դա շատ լավ է, որ ասում է տիկին Լիչը և գեներալ Թոմսոնը չի՝ […]

Լավաշի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում

Թուրքական մամուլն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիցլավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու փաստին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումն ակնհայտորեն դժգոհություն է առաջացրել  թուրքերի շրջանում, ինչի մասին վկայում են լուրերի  վերնագրերը. ՛՛Լավաշը Հայաստանին հանձնեցինք՛՛, ՛՛Լավաշը Հայաստանի մշակութային ժառանգությունը դարձավ՛՛, ՛՛Լավաշը կորցրեցինք՛՛, ՛՛ՅՈՒՆԵՍԿՕ-ն շոկի մեջ գցեց Թուրքիային՛՛ և  այլն, գրում է Ermenihaber.am-ը: ՛՛Հյուրրիեթ՛՛ թերթն անգամ հիշեցրել է Թուրքիայի մշակույթի նախարար  Օմեր Չելիքի՝ լավաշը   ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկելու մասին  վերջերս  տված խոստումը: Նախարարը  ժամանակին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համատեղ մի   շարք առաջարկներ են ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել տալու համար և այդ առաջարկների մեջ առաջնային տեղ է զբաղեցնում լավաշը: ՄԱԿ–ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ավնի Բոսթալըն թուրքական ՛՛Ջիհան՛՛ լրատվական  գործակալությանը որոշման մասին մանրամասներ ներկայացնելով՝ հայտնել է, որ որոշման տեքստում նշվում է, որ լավաշը օգտագործվում է նաև տարածաշրջանում և  դրանից դուրս ապրող այլ հասարակություններում: Ermenihaber.am

Հայաստանը չի պատասխանում մեր դրական ուղերձներին. Թուրքիայի արտգործախարար

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը քննարկվել է Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ելույթում ասել է, թե Հայաստանը չի պատասխանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերին՝ ավելացնելով, որ Հայաստանի՝ 2015-ին ընդառաջ քայլերը մտահոգիչ են, գրում է Ermenihaber.am-ը: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր ցանկությունը չի փոխվել: 2015-ին ընդառաջ Հայաստանը Թուրքիայից գնացող բարի նպատակ ունեցող ուղերձներին դրական […]

Քրդական ծագումով թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել աղմկահարույց մի օրինագիծ-առաջարկ: Թունջելն օրենսդիր մարմնին առաջարկում է ընդունել Հայոց  ցեղասպանության համար երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի` հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը: Ընդ որում ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից:   Առաջարկվող օրինագծի համաձայն` Թուրքիայի նախագահը պաշտոնապես ներողություն պետք […]

Հայաստան-Թուրքիա. ունենք 2 ստորագրություն, չունենք գործընթաց. Թոմաս դե Վաալ

Հոկտեմբերի 22-23-ը Անկարայի համալսարանում տեղի ունեցավ  «Փակ դարպաս՝ Թուրքիա-Հայաստան սահմանի հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով, գրում է Ermenihaber.am-ը: Մասնակիցներից մեկը` «Քարնեգի կենտրոնի» Կովկասի գծով բրիտանացի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, պատասխանելով  Ermenihaber.am-ի հարցերին, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին: – Ինչպե՞ս եք տեսնում հարաբերությունների ապագան: Ի՞նչ եք կարծում` մի օր Թուրքիան կմոռանա՞ Ադրբեջանի գործոնը ու կբա՞ցի Հայաստանի հետ սահմանը: – Հայ-թուրքական […]

ԱՄՆ-ը հետեւել է հայկական ուղղաթիռի դուրսբերման գործողություններին

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետեւել է հայկական ուղղաթիռի դուրսբերման գործողություններին։ Նա այդ մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշում է report.az-ը: “Այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին անհրաժեշտ է խաղաղ կարգավորում տալ”: Նա կողմերին կոչ է արել “զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ գործողություններից, […]

Դիվերսանտները ազդվել են /վիդեո/

՛՛Շատերին միայն թվում է, թե հեշտ է՝ դրական մթնոլորտ ստեղծելը դատական նիստերի ժամանակ , երբ դատում են մարդկանց, որոնք մեղադրվում են առնվազն երկու անձի սպանության մեջ, որոնցից մեկը՝ անչափահաս՛՛,- ԼՂՀ-ում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը անդրադարձավ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը դատավորի և դատական նիստի մյուս մասնակիցների աշխատանքը փայլուն գնահատեց. ՛՛Անգամ բուն տուժած կողմը […]

Մենք շարունակում ենք մեր ջանքերը ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական թեզերի ճանաչումը կանխելու համար. Չավուշօղլու

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պատասխանել է պատգամավորների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Չավուշօղլուն,  խոսելով հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական բանաձևերի հայտնվելու հավանականության մասին,  նշել է, որ իրենք շարունակում են իրենց ջանքերը կոնգրեսում «հայկական թեզերի»  ընդունումը կանխելու համար:  Ինչպես հայտնում է […]

Ի՞նչու զոհվեցին օդաչուները /վիդեո/

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակի համար իհարկե ցավալի են, բայց խորթ չեն վերջին իրադարձությունները: Նա նշեց, որ ուղղաթիռի հետ կապված բոլորը հարցերի պատասխանը կտա ծառայողական քննությունը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելուն` նախարարն ասաց. ՛՛Մեկ ուրիշ պետություն չի կարող հարևան պետության օդային տարածքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի