17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դիվերսանտները ազդվել են /վիդեո/

՛՛Շատերին միայն թվում է, թե հեշտ է՝ դրական մթնոլորտ ստեղծելը դատական նիստերի ժամանակ , երբ դատում են մարդկանց, որոնք մեղադրվում են առնվազն երկու անձի սպանության մեջ, որոնցից մեկը՝ անչափահաս՛՛,- ԼՂՀ-ում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը անդրադարձավ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը դատավորի և դատական նիստի մյուս մասնակիցների աշխատանքը փայլուն գնահատեց. ՛՛Անգամ բուն տուժած կողմը […]

Մենք շարունակում ենք մեր ջանքերը ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական թեզերի ճանաչումը կանխելու համար. Չավուշօղլու

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պատասխանել է պատգամավորների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Չավուշօղլուն,  խոսելով հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական բանաձևերի հայտնվելու հավանականության մասին,  նշել է, որ իրենք շարունակում են իրենց ջանքերը կոնգրեսում «հայկական թեզերի»  ընդունումը կանխելու համար:  Ինչպես հայտնում է […]

Ի՞նչու զոհվեցին օդաչուները /վիդեո/

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակի համար իհարկե ցավալի են, բայց խորթ չեն վերջին իրադարձությունները: Նա նշեց, որ ուղղաթիռի հետ կապված բոլորը հարցերի պատասխանը կտա ծառայողական քննությունը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելուն` նախարարն ասաց. ՛՛Մեկ ուրիշ պետություն չի կարող հարևան պետության օդային տարածքում […]

Կառավարությունը կաջակցի ծխախոտագործներին

  ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր տեղի  է ունեցել  խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են հանրապետությունում ծխախոտագործության ոլորտում ունեցած այս տարվա արդյունքները, ինչպես նաև քննարկվել առկա խնդիրների լուծման ուղիներն ու գալիք տարվա անելիքները: Շահագրգիռ մարմինների և ծխախոտագործների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարում մշակվել է շուրջ 100 հա ծխախոտի դաշտ, որի բերքատվությունն այնքան […]

Ամերիկայից մինչև Արցախ. օրհնյալ է հերոսի ծնունդը

Դեռեւս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության եւ արցախահայության անվերապահ սիրո եւ պատկառանքի խորհրդանիշ։ Այսօր մեր սիրելի Մոնթեի ծնունդն է : Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, գալիս է Արցախ՝  մարտական գործողություններին մասնակցելու համար։ Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ […]

՛՛Թուրքիան կարմիր գորգ է փռել իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ոտքի տակ՛՛՛

՛՛Թուրքիան կարմիր գորգ է փռել իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ոտքի տակ, հատկապես՝ իսլամական պետություն անունով օգտագործվող այդ ահռելի կառույցի առջև՛՛,-այսօր ՛՛Ծայրահեղ իսլամիզմի հնարավոր սպառնալիքները Հայաստանի և հայության հանդեպ՛՛ թեմայով քննարկման ժամանակ նշեց նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հացպանյանը լուրջ վերլուծություն է արել այս թեմայի շուրջ և Հայաստանին սպառնացող վտանգների օբյեկտիվ գնահատական ունի: Մանրամասները՝ տեսանյութում:

Թբիլիսին մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Խոշոր վթարի հետեւանքով Թբիլիսին եւ Վրաստանի արեւելյան մասը նախորդ գիշեր մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրում է РИА Новости-ն: Թբիլիսիի էներգամատակարարման “Թելասի” ընկերությունից հայտնել են, որ էլեկտրականության մատակարարման խափանման պատճառը եղել է խոշոր կայաններից մեկում տեղի ունեցած վթարը:

ԼՂՀ ՊՆ-ը գաղտնիքներ է բացում

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են. Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկականուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացվածհատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀպաշտպանության նախարարության այսօր տարածածպաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանիպաշտպանության նախարարությունը հանդես է եկելկատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որումմասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցածսեփական կորուստների փաստը: Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչությանպաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկողլրատվամիջոցների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունըիրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկնշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածելառաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ, դրանք ներկայացնելով որպես հայդիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք: Հիշեցման կարգովհավելենք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին: Դե ինչ, սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է,որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը:

Երբ ցեխ ես շպրտում, այն կարող է նպատակին չհասնել, բայց ձեռքերդ անպայման կցեխոտվեն

Արցախում հայկական ուղղաթիռի խոցումը հերթական լակմուսի թուղթը հանդիսացավ մեր հասարակության ադեկվատությունը գնահատելու համար։ Ուրվագծվեց երեք սեգմենտ. ա) պետական իրավասու կառույցներ ու միջազգային կազմակերպություններ, անմիջականորեն լծված խնդրի կարգավորման գործին, բ) մասնագիտական, վերլուծական պրոֆեսիոնալ շրջանակներ, իրավիճակին համարժեք զուսպ, կառուցողական և զուգահեռ աշխատանքով, գ) վայրահաչող Նազիր-Վեզիրներ, որ իրենց մարմնի մտածող մասի վրա անհոգ բազմած ԶԼՄ-ում կամ սոցցանցերում մտահոգ […]

Ադրբեջանի օրենքները չեն արգելում մարդկանց մորուք ունենալ

Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի որոշ բնակիչներ բողոքել են, որ ոստիկանությունը ստիպողաբար նրանց տանում է բաժանմունք ու խուզում մորուքը: Այնտեղի հավատացյալ մուսուլմանների խոսքերով նրանց նկատմամբ շատ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում: Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ մորուքավորներին չեն տալիս անձնագիր, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, չնայած Ադրբեջանի օրենքները չեն արգելում մարդկանց մորուք ունենալ:  Հիմնականում սուննի լեզգիներով բնակեցված Զաքաթալան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի