Պատրաստ ենք բանակցությունների Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագրի, դելիմիտացիայի, հաղորդակցությունների բացման շուրջ. գործընթացը մասամբ սկսվել է. Ալիև

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Եվրամիության ակտիվ մասնակցությունը հնարավոր է համարում։ Ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ այսօր ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյին «Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք […]