Հենց դրա համար էլ հավաքվել ենք այստեղ. Պուտինը՝ Ալիևին

Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու է Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ, ապա եռակողմ բանակցությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ առանձնազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասաց, որ հակամարտության գոտում իրենց խաղաղապահներն են աշխատում, որոնք, ըստ նրա՝ դրական դերակատարում ունեն։ «Ինձ թվում է, որ դրական դերակատարում ունեն, աշխատում է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը: […]