Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Հայաստանը նախատեսում է աշխատանքները սկսել իր տարածքում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։ «Հայրենական պատերազմի (Ղարաբաղյան պատերազմ – «Ինտերֆաքս») ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. վստահ […]





































