23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով․ Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրները։ Ռոհանին նշել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով, գրում է IRNA գործակալությունը: Իրանի նախագահը նաեւ կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ միավորվել ընդդեմ ահաբեկչության ու բռնության։  

Ադրբեջանի ԶՈւ-ի վիրավորների 40-45%-ի վիճակը ծանր է. Ռազմինֆո

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել է, որ սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, սակայն ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այս մասին Բաբաևը հայտնել է Ադրբեջանի ՊՆ «Ազերբայջան օրդուսու» (թարգմ.՝ «Ադրբեջանական բանակ») պաշտոնաթերթին տված հարցազրույցում` հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Գնդապետ Բաբաևն ընդգծել է, […]

«Պինդ կացեք տղերք, գալիս եմ շուտով». Երվանդ Նազարեթյան

Գյումրեցի բանաստեղծ Երվանդ Նազարեթյանը աշխատանքային գործնեությամբ հիմնականում գտնվել է արտերկրում: Երիտասարդ բանաստեղծը ապրիլի 2-ի ագրեսիան դիտեց, որպես ահաբեկչություն հայ ժողովրդի հանդեպ: «Ապրիլի երկուսի առավոտյան, երբ լսեցի որ թշնամին կրկին անգամ խախտելով 1994թ Բիշքեկյան հրադատարի պայմանավորվածությունը այս անգամ արդեն լայնամաշտաբ ու սահմանի ամբողջ երկայնքով հարձակում է գործել մեր դիրքերի ու խաղաղ բնակավայրերի վրա ևս մեկ անգամ […]

Շարմազանովը լեհ գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Ողջունելով հյուրերին՝ Սեյմի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Պարոն Տերլեցկին բարձր է գնահատել […]

Հակառակորդի արձակած կրակոցից այս գիշեր ՊԲ զինծառայող է զոհվել

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 14-ի […]

Ապրիլյան չորսօրյա պատերազմի վերլուծություն.Արծրուն Հովհաննիսյան

Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: […]

Դավութօղլուն կոչ է արել Ղարաբաղի ու Ղրիմի հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին կոչ է արել մուսուլմանական երկրներին միասնական դիրքորոշում ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Նա հայտարարել է, որ Պաղեստինն օկուպացիայից ազատելու խնդիրը Իսլամական աշխարհի հիմնական խնդիրներից մեկն է: «Վերջին օրերին արդիական Ղարաբաղի ազատագրման, ինչպես նաև Ղրիմի օկուպացիայի հարցում մենք պետք է ցուցաբերենք միասնական դիրքորոշում։ Այդ հողերը դարեր շարունակ […]

Շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ […]

Ադրբեջանական բանակը պատերազմական հանցագործություններ է գործում.Մկրտիչ Արզումանյանի բաց նամակը` ԵԱՀԿ-ին

Այս ամսվա սկզբին ադրբեջանական բանակի ագրեսիայի հետեւանքներն ու Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող լարված իրավիճակը հուզել  են բոլոր հայերին: Այս ագրեսիան կանխելու նպատակով մի խումբ հայ մշակութային գործիչներ որոշել են հանդես գալ  դիմում-նամակով` կոչ անելով միջազգային կառույցներին  զսպել ադրբեջանական ագրեսիան և  ռասիզմը: Նախաձռնությունը մեկնարկվում է Մկրտիչ Արզումանյանը`  Facebook-ի  իր էջում հանդես գալով հետեւյալ կոչով. «ԵԱՀԿ-ի հարգելի անդամներ, Իմ […]

Քրգործ է հարուցվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների դեպքերով. ՔԿ

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված