23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռազմաճակատում ընկել է հերոսի մահով

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է կամավոր ռազմաճակատ մեկնած և զոհված Մասիս Միքայելի Թովմասյանի կենսագրականը և նրա լուսանկարը: Ծնվել է 1979 թ-ին մարտի 15-ին ԼՂՀ ք.Ստեփանակերտում: Ավարտել է ք. Ստեփանակերտի 10-րդ միջնակարգ դպրոցը 1996թ-ին: 1996 -1999թ-ը ծառայել է պաշտպանության բանակի շարքերում: 1999-2003թ սովորել է Երևանի Մենեջմենտի համալսարանը` ստանալով Իրավագիտության բակալավրի աստիճան: 2003- […]

Էրդողանն ու Ալիեւը հանդիպել են

Նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ներկայիս իրավիճակը: Հարկ է նշել, որ Ստամբուլում ապրիլի 14-15-ին անց է կացվում Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու […]

Ընդամենը 30 վայրկյան. ուղղաթիռն ընկավ, կրակ բացեցին /վիդեո/

«Վարձկանների գլխաքանակ են իրանք, իսկ մեր մոտ հայի ոգին ա, ու մենք հաղթելու ենք»,-ասում է ԵԿՄ անդամ ազատամարտիկը, ով գտնվում է առաջնագծում: Զինվորական հոսպիտալում բուժվող ժամկետային զինծառայող Արայիկ Գրիգորյանը շատ լավ հիշում է, թե ինչ կատարվեց ապրիլի 2-ին: «Իմ ընկերը՝ Նարեկ Մալխասյանը, գրանատամյոտով (նռնականետ) ոչնչացրեց հակառակորդի ուղղաթիռը և այդ ամենը տևեց միայն 30 վարկյան: Երբ […]

Ռուսաստանը ցանկանում է լիարժեք աշխատել եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ իր «ուղիղ գծի» ժամանակ պատասխանել է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։ Պուտինն ասել է, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով, երկու կողմերի փոխզիջումներով։ «Սա շատ զգայուն հարց է, եւ մենք դրան պետք է մոտենանք հայտնի բժշկական մոտեցումով՝ չվնասել»,- ասել է նա։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն […]

Ադրբեջանին զինում է Հայաստանը

Արմինե Մելքոնյանը Ֆեյսբուքյան հանրագրում նշում է. «Ադրբեջանին զինում է Հայաստանը: Զինում է տառացիորեն, իսկ մենք ընկել ենք ռուսի մեջ բարեկամ ու թշնամի ենք ման գալիս: Ամռան դեռ առաջին ամսվանից հասկանում ենք,որ Անթալիայում բոլոր հյուրանոցների մեծ մասը հայերով է զբաղեցված: Հասկանում ենք, որ զարգացնում ենք Թուրքիայի տնտեսությունը, մի երկրի, որը զինում է Ադրբեջանին: Հասկանում ենք, ու ոչ մի […]

«Ոստիկան եմ դառնալու, որ բոլոր թուրքերի ականջները քաշեմ».Շուշեցի Մհերը երազում է/վիդեո/

«Ես խաղաղություն եմ ուզում ու ուզում եմ միշտ ապրել Շուշիում»,-Henaran.am-ի թղթակցին ասաց առաջին դասարանցի Մհերը, ով այս օրերի կրակոցներին անտարբեր է, քանի որ տարված է դասերով: «Ոստիկան եմ դառնալու, որ բոլոր թուրքերի ականջները քաշեմ»-ասում է Մհերը և շտապում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում աղոթելու: Մանրամասները՝ տեսանյութում:

Հոգեւոր հայրերն այցելելել են զինվորական հոսպիտալ /ֆոտո/

Երեկ Ստեփանակերտում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելեցին Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը և […]

Կոչ ենք արել անմիջապես սկսել բանակցությունները․ Ուորլիք

«Ինչպես եւ հայտարարել ենք տարածաշրջան մեր այցի ժամանակ, համանախագահներն ու համանախագահող պետություններն իրենց միասնական դիրքորոշումն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»։ Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ադրբեջանական АПА գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, որ համանախագահող երկրներից Ռուսաստանն ավելի ակտիվ դիվանագիտություն է կիրառում այս խնդրում, քան ԱՄՆ-ն: Ուորլիքը նշել է, […]

Հայրապետական մաղթանք Արցախի խաղաղության համար /ֆոտո/

Ապրիլի 14-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովության և խաղաղության համար: Արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ […]

Ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթեանը միանում է Կոմանդոսի կոչին

Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը նամակ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի գեներալներին համախմբման կոչով: Այս առիթով արձագանքներ արդեն իսկ եղել են: Դրանցից հերթականը ստացվեց այսօր: Ինչպես գրում է ArmLur.am-ը քիչ առաջ խմբագրություն է դիմել ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթեանը և հայտարարեց, որ միանում է Կոմանդոսի կոչին: Գեներալի հայտարարությունը  ներկայացնում ենք բառացի. «Նախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված