28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական բանակը պատերազմական հանցագործություններ է գործում.Մկրտիչ Արզումանյանի բաց նամակը` ԵԱՀԿ-ին

Այս ամսվա սկզբին ադրբեջանական բանակի ագրեսիայի հետեւանքներն ու Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող լարված իրավիճակը հուզել  են բոլոր հայերին: Այս ագրեսիան կանխելու նպատակով մի խումբ հայ մշակութային գործիչներ որոշել են հանդես գալ  դիմում-նամակով` կոչ անելով միջազգային կառույցներին  զսպել ադրբեջանական ագրեսիան և  ռասիզմը: Նախաձռնությունը մեկնարկվում է Մկրտիչ Արզումանյանը`  Facebook-ի  իր էջում հանդես գալով հետեւյալ կոչով.

«ԵԱՀԿ-ի հարգելի անդամներ,

Իմ անունը Մկրտիչ է, ես հայ եմ:

Լեռնային Ղարաբաղի իմ եղբայրներն ու քույրերը մոտ երկու տասնամյակ ապրել են խաղաղության մեջ:

Նրանք ստեղծել են դեմոկրատ ազգ, որով հպարտանում են:

12-ամյա Վաղինակը Լեռնային Ղարաբաղից էր (հայտնի է նաեւ, որպես Արցախ): Նա եւ նրա եղբայրը դպրոցի ճանապարհին էին, երբ  տղան զոհվեց ադրբեջանական բանակի հրթիռահրետակոծության հետեւանքով: Նրա եղբայրն ու ընկերը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոչ մի երեխա չպետք է զոհվի դպրոց գնալիս` ուսում եւ լավ ապագա ստանալու ճանապարհին: Ոչ մի բանակ իրավասու չէ սպանել անմեղ մարդկանց եւ ոչնչացնել նրանց բնակավայրերը, դպրոցներն ու գյուղերը: Ադրբեջանական բանակը պատերազմական  հանցագործություններ է գործում` տարածելով ռասսայական եւ կրոնական ատելություն եւ թշնամանք: Սա, միանշանակ, անընդունելի է: Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների հանցագործ քայլերը եւ խնդրում եմ, որ կանգնեցնեք Ալիեւին եւ ասեք ոչ ռասիզմին:

#SayNoToRacism #StopAliyev

Հարգանքներով` Մկրտիչ Արզումանյան` դերասան»

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ