14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը փոխելու Հայաստանի փորձերն անընդունելի են. Իլհամ Ալիև

Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անթույլատրելի է և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արգելափակելու փորձ է», – ասել է Ի. Ալիևը:   Նա հիշեցրել […]

Հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման. Մոդեստ Կոլերով, 168 Ժամ

ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց այն Մադրիդյան սկզբունքները, որոնցով Հայաստանը բանակցություններ է վարել այս ողջ ընթացքում, խոսքը նախորդ իշխանությունների մասին է նաև: Մինսկի խումբը նոր բան չի հայտարարել, նոր էր այն, որ ՄԽ-ն այդ մասին հայտարարեց, ինչը նշանակում է, որ, եթե այս սկզբունքները գաղտնի էին, հիմա պաշտոնապես առաջարկում են կողմերին, և այդ պաշտոնական փաստաթուղթը […]

Կամ Փաշինյանն ինքն է պատրաստվում հող հանձնել կամ ստել է. Էդուարդ Շարմազանով

Երկու օր շարունակ քաղաքական և քաղաքագիտական հանրությունը քննարկում է Ստեփանակերտում տեղի ունեցած հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, ինչպես նաև նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթները: Փաշինյանի ելույթը ոչ միայն կատարյալ չէր, այլ տեղ-տեղ պարունակում էր մտահոգիչ և վտանգավոր թեզեր: Արձանագրենք. Եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր ելույթում խոսում է […]

Արմեն Աշոտյանը սպասում է Արարատ Միրզոյանի արձագանքին

Արցախի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին այսօրվա առաջարկությունս ակտիվ քաղաքական և հասարակական քննարկումների առարկա է դարձել: Հանրային արձագանքը ճնշող մեծամասնությամբ դրական էր: Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով հիմնականում կամ լավ չի ընկալել առաջարկությանս բուն նպատակը և իմաստը, կամ պարզապես առաջնորդվում է “լավ բան է ասում, բայց թող ինքը մեզ […]

Ուրախ եմ, որ պաշտոնական այցով գտնվում եմ իմ հարևան, բարեկամ Հայաստանում. Վրաստանի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը:   Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.  «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, […]

Հակամարտություններն ու դրանց կարգավորման հիմքերը նույնական չեն. Երևանի պատասխանը Թբիլիսիին

Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո:    «Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, […]

Տարածաշրջանում եղած հակամարտությունները անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Հակամարտությունները, որոնք տարածաշրջանում գոյություն ունեն, անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք, այսօր Երևանում Հայաստաի նախագահի հետ հանդիպմանն ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։   «Մեզ համար անչափ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում՝ հայկական ծագմամբ Վրաստանի քաղաքացիները կամ ադրբեջանցիները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, խաղաղ ապրեն մեր երկրում՝ մեր երկրի քաղաքականությանը, տնտեսությանը և մշակույթին […]

Արմեն Աշոտյանն առաջարկում է Ազգային ժողովին

Ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամաբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17): Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական և վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի