Ադրբեջանը «Պոլոնեզ» է կիրառել զորավարժության ժամանակ /տեսանյութ/
Տեսանյութը տարածել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Տեսանյութը տարածել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Այսօր առավոտյան կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջան-Իրան սահմանին: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ադրբեջանական կողմից սահմանը խախտողներին կարգադրել են ետ գնալ և զգուշողական կրակոց են արձակել: Սահմանախախտները չեն ենթարկվել հրամանին և կրակ են բացել: Ադրբեջանի սահմանային ծառայության ներկայացուցիչների պատասխան կրակի արդյունքում սահմանախախտներից մեկը զոհվել է մյուսները […]
Հայաստանը չի ունեցել և չունի արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց նաև հեղափոխություն, կարծում եմ՝ հեղափոխական տրամադրություններին բնորոշ ճանապարհով։ Ես հույս ունեի, որ Հայաստանի նոր իշխանությունները կազդարարեն, որ մինչև այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նրա որդեգրած, համաձայնեցված փաստաթղթերը ենթակա են վերանայման, որովհետև […]
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների նիստին։ Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:
Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիր Ալեքսանդր Դուգինը մեկնաբանել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: «Իմ կարծիքով, պետք է ոչ թե լսել Փաշինյանին, այլ նայել նրա գործողությունները: եթե նա իրոք հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, դա նշանակում է, որ նա շարժվում […]
Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտոնական Երևանը «բնական» և «սովորական» որակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախօրեին տարածած հայտարարությունը։ ԱԳՆ-ն սկզբից փորձեց հանրության ուշադրությունը շեղել այդ տեքստից՝ հրապարակ նետելով ամորֆ և բացառապես ադրբեջանական կողմին ուղղված անբովանդակ մի հայտարարություն։ Հետո, երբ հասկացան, որ դրանով էլ ավելի շատ կրքեր են բորբոքել, որոշեցին արդեն վարչապետի մակարդակով մարդկանց փորձել հանգստացնել։ Սկզբից Վլադիմիր Կարապետյանն է հանդես գալիս […]
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղարաբաղ՝ տրոհո՞ւմ, թե՞ կոնսոլիդացիա. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա: Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հաջորդող Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը: Հայաստանի […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ օրերս տարածած Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարության հիմնական խնդիրն այն է, որ այն հասցեավորված չէ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Չեն նշում, թե որ կողմին նկատի ունեն, ինչը կարող է տարընթերցումների առիթ տալ: Ասում են՝ «կողմերից որեւէ մեկը չպետք է փորձի բանակցային […]
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ Արցախում վաղը կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը:





























