Պաշտոնական այցով Երեւանում է Վրաստանի նախագահը /տեսանյութ/
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան անդրադարձել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ փորձելով այն կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ: «Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլեւս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», – ասել է Աբդուլաեւան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ […]
Ընտանյոք հանդերձ Արցախ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում մասնակցում է Անվտանգության խորհրդի արտագնա նիստին և արդեն հանդես է եկել ելույթով։ Հատկանշական է, որ Արցախում ԱԱԽ նիստ է հրավիրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ռիսկային» հայտարարությունից հետո և Ադրբեջանի կողմից իրականացվող խոշորագույն զորավարժությունների ժամանակ, թեև երեկ պարզ դարձավ, որ վարչապետն Արցախ է մեկնել «ձեռքի հետ» որդու՝ […]
Մի կողմից՝ ծայրահեղ բնույթի արձագանքներ, մտահոգության և խուճապի էլեմենտներ կան, մյուս կողմից էլ՝ ասում են`մտահոգվելու առիթ չկա: Ես կարծում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսն օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը: «Խնդիրն այն է, որ ապրիլյան փոփոխություններից հետո համանախագահները զգացին, որ կա […]
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը որակում է կոշտ։ Չնայած որևէ նոր ասելիք չկա, սակայն անսպասելի էր հայաստանյան լսարանի համար: «ՄԽ համանախագահները առաջարկում են թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին վերսկսել բանակցություններն այն կետից, որում նրանք փաստացի ավարտվել էին: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախին՝ բանակցային գործընթացում: Իրանում Նիկոլ Փաշինյանը […]
Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ չեն, քանի որ հայկական կողմն ականատես է եղել ավելի մեծածավալ զորավարժությունների, որտեղ ներգրավված են եղել մինչև 20 հազար մարդ։ «Այս զորավարժությունը տարբերվում է տեխնիկական միջոցներով, որը նախկինում մերձկասպյան թուրքերը չեն ունեցել, իսկ այսօր ունեն։ Երեկ զորավարժություններին մասնակցել են տանկային ստորաբաժանումները, ինչը […]
Այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Անվտանգության խորհրդի համատեղ նիստի հարգելի մասնակիցներ, Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս […]
Տեսանյութը տարածել է Ադրբեջանի ՊՆ-ն:






























