30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արմեն Աշոտյանը սպասում է Արարատ Միրզոյանի արձագանքին

Արցախի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին այսօրվա առաջարկությունս ակտիվ քաղաքական և հասարակական քննարկումների առարկա է դարձել:

Հանրային արձագանքը ճնշող մեծամասնությամբ դրական էր:

Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով հիմնականում կամ լավ չի ընկալել առաջարկությանս բուն նպատակը և իմաստը, կամ պարզապես առաջնորդվում է “լավ բան է ասում, բայց թող ինքը մեզ չասի ինչ անենք” մանկապատանեկան սկզբունքով:

Սույն պատգամավորները, անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, լավ չեն հասկանում Արցախյան հիմնախնդրից և, ցավոք, չեն ցուցաբերում բավարար լրջություն ազգային կարևորության հարցի վերաբերյալ: Նորից կրկնեմ, որ այդ լսումները՝

ա. շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ

բ. օգտակար կլինեն նաև ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով

գ. կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ

Այնուհանդերձ, կսպասեմ ԱԺ նախագահի արձագանքին, ում փաստացի և ուղղված էր առաջարկությունս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ