08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թեհրանում կորոնավիրուսով վարակված հայ կինը մահացել է

Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ մահացության առաջին դեպքը: Այս մասին Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Արևելք»-ի Թեհրանի աղբյուրը: Աղբյուրի համաձայն՝ մահացողը հայազգի Էլսիկ Մասիհն է: 85 տարեկան հայ կինը մեկ շաբաթ առաջ էր հոսպիտալացվել: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են:  

Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը /տեսանյութ/

Վերջին օրերի լարվածությունից հետո Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման խնդիրը՝ հաշվի առնելով Իդլիբում իրավիճակի լարումը։  

Արցախի ՊՆ-ն կոչ է անում բանակը չքաղաքականացնել

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից: Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, իր խորը մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն […]

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ուղիղ դերակատարում ունենալ. ԱԳ նախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, թե արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի՝ Արցախյան հարցով վերջին հանդիպման […]

Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք. Վիտալի Բալասանյան

Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է: Այս մասին Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա նշեց, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի