Կորոնավիրուսի տարածման գլոբալ իրավիճակը Չինաստանից դուրս վատթարանում է. հարեւան Վրաստանում անհանգստացած են
Կորոնավիրուսի տարածման գլոբալ իրավիճակը Չինաստանից դուրս վատթարանում է: Այս պահին ամենաբարձր ցուցանիշն ունեն Հվ. Կորեան, Իտալիան և Իրանը, որտեղ արդեն հաստատված դեպքերն անցել են 7000-ը, ինչպես նաև 1000 դեպք է գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում:
Հարեւան Վրաստանում պատկան մարմինները անհանգստացած են եւ զգոնության կոչ են անում, նշելով, թե վիրուսի տարածման վիճակագրությունն ու աշխարհագրությունը հնարավոր չէ կանխատեսել: Հնարավոր է՝ մինչև այժմ գրանցված 15 դեպքով տարածումը չսահմանափակվի:
«Կորոնավիրուսի դեպքերի քանակը երկրում կավելանա, հետևաբար պատրաստակամության ռեժիմը ավելի ու ավելի պետք է ուժեղանա: Պետք է խստացվեն սահմանները, բարձր ռիսկային երկրներից ժամանածների համար կարանտին և ինքնամեկուսացում, ինչպես նաև անհրաժեշտ է այն անձանց ինքնամեկուսացումն ու կարանտինը, ովքեր բարձր ռիսկային երկրներից են մուտք գործում Վրաստան, սակայն չգիտեն շփում ունեցել են թե ոչ վարակված մարդու հետ»,- հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Գամկրելիձեն: