Նվազագույն կենցաղային այս խնդիրները պետք է չլինեն, ամոթ է. Վիտալի Բալասանյան
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Կովսականի, Միջնավանի, Իշխանաձորի եւ Ծաղկաբերդի ընտրողների հետ։ Ինչպես ամենուր, այստեղ էլ մարդկանց հետաքրքրող խնդիրների թվում առավելապես սոցիալական ապահովության հարցերն էին։ Ինչպես նշեց Վ. Բալասանյանը, հատկանշական է, որ իր թիմը լուրջ ուշադրություն է դարձրել արցախցուն անհանգստացնող այդ խնդիրներին […]



































