06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախի մուտքը բանակցային գործընթաց իրատեսական չէ. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել է Արցախյան կարգավորման գործընթացին` վերջին զարգացումների ֆոնին: Վերջինս Փաշինյան-Ալիեւ բանավեճը Մյունխենում համարում է թոք-շոու, որը բովանդակություն չուներ, բայց արդի միջազգային քաղաքական պրակտիկայում կիրառելի փորձառություն է:  Մանրամասները`տեսանյութում: 

Արցախի հարցում Փաշինյանի գործողությունները սցենար է, որը մշակված է դրսից: Պատահական չէ, որ վարչապետի թիրախը Արցախի հերոսներն էին. Արտաշես Գեղամյան /տեսանյութ/

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը:

Ինչու է Փաշինյանն անընդհատ դաշտ նետում Ադրբեջանի համար ընդունելի լուծում եզրույթը /տեսանյութ/

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան վերլուծում է ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, կարգավորման գործընթացը՝ վերջին զարգացումների ֆոնին: Մանրամասները`տեսանյութում: 

Վարչապետը Ժան-Կլոդ Վան Դամի շպագատի մեջ ա, էլ չգիտի`կարող ա ճողվի կամ ոտը պոկվի. Գեղամյան /տեսանյութ/

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպմանը: Գեղամյանի խոսքով՝ կարելի է տարբեր հարցերով քննադատել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին, բայց մի բան ակնհայտ է. Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք անհնար էր այնպիսի իրավիճակ, երբ կվտանգվեր Արցախի անկախությունը:  Մանրամասները` տեսանյութերում: 

Չափազանց վտանգավոր մյունխենյան երանգներ. 168 Ժամ

Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեև բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին՝ ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։ Ակնհայտ էր քննարկման լեզվին՝ անգլերենին, Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար […]

Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված. 168 Ժամ

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը […]

Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել է եւ բանակցությունները այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա. Ռոբերտ Քոչարյան

2rd.am կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ մեկտեղված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից հատվածներ, որոնք ներկայացնում են նրա դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ «․․․Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել է եւ բանակցությունները այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»,- ելույթներից մեկում նշում է նախագահը։ […]

Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել և վերադարձել է 1997-ին. Վիտալի Բալասանյան

Հարգելի հայրենակիցներ, Երեկ, 15.02.2020թ., Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունհեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում: Քննարկումը հեռարձակվում էր օնլայն ռեժիմով և այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց եզրույթներ, որոնց ես, […]

Նիկո´լ, խաղաղություն պարտադրում են, խաղաղություն չե´ն մուրում. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ, լեգենդար հետախույզ  Գևորգ Գևորգյանը գրում է. «Նիկո´լ, խաղաղություն պարտադրում են, խաղաղություն չե´ն մուրում։ Մեր պետությանը և ազգին պետք է հաղթանակածի հոգեբանությամբ առաջնորդ, ոչ թե «խաղաղասեր», ում համար նույն հարթության վրա են հայի ու ադրբեջանցու շահերը: Առաջնորդ, ում համար իր ազգի և պետության շահերն են առաջնային, ոչ թե հակառակորդի: Իսկ միջազգային հանրության օրակարգի հարց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի