04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ալիևը, Էրդողանը և Բահչելին կմասնակցեն օկուպացված Շուշիում դպրոցի հիմնարկեքի արարողությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնել է ԱՇԿ-ի նախագահի խորհրդական Զիյա Գունայդընը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշենք, որ ավելի վաղ Բահչելին հայտնել էր Շուշիում […]

Արցախի ոստիկանները բռնություն են գործադրել Դրմբոնի բնակչի նկատմամբ

2020թ-ի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակչի նկատմամբ ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որոշում է ընդունվել բողոքը այլ մարմնի՝ […]

ԼՂ թեման ռուս-թուրքական ակտիվ երկխոսության առանցքում է

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում քննարկված թեմաների շուրջ։ Այս մասին փոխանցում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրը։ «Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են այսօր մեր նախագահի […]

Ադրբեջանի հետ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր․ Իրավունք

Նոր տարածքներ կորցնելու վտանգը դամոկլյան սրի պես շարունակում է կախված մնալ մեր երկրի գլխին: Մանդա­տը ստանալուն պես ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգա­մավոր Աննա Գրիգորյանը փաստում է, որ մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին, և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քա­նի կմ հեռավորության վրա: – Կան […]

Ցտեսություն ինքնիշխանություն․ Հրապարակ

Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, եւ […]

Ալիեւը զարմացել է, որ Փաշինյա­նը հանձնել է այն, ինչ հանձնել է․ 168 Ժամ

Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցու­թյամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց. Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը: Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրա­ժարվեց Պուտինի […]

Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի […]

Պետք է տարածքների զիջում լիներ, բայց Արցախի հստակ կարգավիճակով․ Վահրամ Բալայանը՝ Սերժ Սարգսյանի առաջարկների մասին․ Հրապարակ

Սերժ Սարգսյանն իր հար­ցազրույցում բավականին ուշագրավ մանրամասներ հայտնեց բանակցային գործընթա­ցի մասին՝ նշելով, որ Երևանը շատ մոտ է եղել հանգուցալուծմանը: Խոսեց միջազգայնորեն երաշխա­վորված խոստման մասին, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր ԼՂ բնակչության ագատ կամարտահայտմամբ, իսկ մինչ այդ ԼՂ անվտանգությունը պետք է ապա­հովեին ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, ՀՀ-ն կհանդիսանար ԼՂ ան­վտանգության երաշխավոր, ԼՂ-ն էլ իրավունք էր […]

Սիրելի՛ Արթուր, այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ. Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ Արթուր, այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով, քանի որ դա էր շիրմիդ առջև տված խոստումս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նաեւ նշել է. «Բայց ժամանակի պատուհասած փորձությունը մեզ բոլորովին այլ կետի հասցրեց, որից փրկությունը միմիայն ընտրված ճանապարհին հավատարիմ մնալն է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի