04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանն ու Փաշինյանը փորձում են համոզել աշխարհին, թե իբր Հայաստանում հեղաշրջման փորձ է եղել

Թուրքիայի նախագահը իր ելույթում աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով Հայոց բանակի երեկվա հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին։ Մենք չենք կարող դա ընդունել։ Միայն ժողովուրդը կարող է փոխել կառավարությանը»,-ասել է Թուրքիայի նախագահը:

«Մեր շփումների նախաձեռնողը հենց Փաշինյանն էր. նա խոստացել էր ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սադրիչ հայտարարություններից հետո վերջինիս հետ երկկողմ կապերի բացակայության մասին, գրում է minval.az–ը: «Հայաստանի վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո` չնայած, որ հենց նա էր այդ շփումների նախաձեռնողը: Նա խոստացել էր հակամարտության կարգավորման համար ջանքեր գործադրել», – ասել է Ալիևը՝ արտասահմանյան […]

Տու քու «ընելիտ», արդեն ըրալըս, էլ ընելի պեն չոնիս

Արցախիս կործանումը՝ սկսվել է Հայաստանից… Արցախիս փրկությունը՝ կսկսվի Հայաստանից… Եվ մեկն ու մեկը էս՝ արտա-հէկա-ջէկա-տարածքա-օբյեկտավիկին հասկացնի, որ՝ 1.Հաղորդակցման միջոցը միայն էլեկտրաէներգիան չէ, որ այդպես ջանասիրաբար խափանում եք՝ Այ տականք, դու թուրքից էլ բեթար ես Էս սառնամանիքին էլեկտրաէներգիան անջատել ես, Մի բուռ մնացած Արցախցիներիս թողել մութի ու սառնամանիքի մեջ՝ շատ շենքերում, այդ թվում և մեր, գազամատակարարում […]

Բաքուն Երևանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին. Ալիև

Ալիևը հայտարարել Է, որ Բաքուն Երևանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին «Մեզ մոտ են միայն դիվերսանտները»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի այդ, Ալիևը բողոքել է, որ Հայաստանն Ադրբեջանին չի տրամադրել Արցախում ականապատ դաշտերի քարտեզը: Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը։

Արցախի մի շարք կուսակցություններ ողջունում են ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը: Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից […]

Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը

Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին:   «Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի […]

«Բավ է, որքան արյուն ենք թափել». Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով: Այս պահին գտնվելով Երևանում՝ Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը […]

Վրաստանը մարտի 1-ից բացում է ՀՀ-ի հետ սահմանը օդային ճանապարհով

Այսօր Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: 

ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված է ստեղծված իրողության ճիշտ գնահատումից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված կլինի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականից: «Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, գործնականում նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում և աշխարհում: Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծամասամբ կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ […]

«Ունենք Արցախի վերականգնման գերնպատակ»․ Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձը․ Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Փետրվարի 23-ն է` Հայրենիքի պաշտպանի օրը։ Այն հիշարժան է ինչպես Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների, այնպես էլ՝ ողջ ժողովրդի համար։ Մեր ավագ սերունդն իր մկրտությունն անցել է Խորհրդային բանակում, այնտեղ ստացած գիտելիքները կիրառելով՝ ստեղծել Արցախի Պաշտպանության բանակը, որն իր առաքելությունը կատարել և կատարում է ամենայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի