Տու քու «ընելիտ», արդեն ըրալըս, էլ ընելի պեն չոնիս
Արցախիս կործանումը՝ սկսվել է Հայաստանից…
Արցախիս փրկությունը՝ կսկսվի Հայաստանից…
Եվ մեկն ու մեկը էս՝
արտա-հէկա-ջէկա-տարածքա-օբյեկտավիկին հասկացնի, որ՝
1.Հաղորդակցման միջոցը միայն էլեկտրաէներգիան չէ, որ այդպես ջանասիրաբար խափանում եք՝
Այ տականք, դու թուրքից էլ բեթար ես
Էս սառնամանիքին էլեկտրաէներգիան անջատել ես,
Մի բուռ մնացած Արցախցիներիս թողել մութի ու սառնամանիքի մեջ՝ շատ շենքերում, այդ թվում և մեր, գազամատակարարում չկա….
2.Եթե մի ոջլոտ, քնձռոտ շուն Երևանի կենտրոնից հաչում է, ապա այնքան էլ պարտադիր չէ, որ մի թուլա էլ ստղաս կնձկոնձյա…
3.Նորանշանակումներումդ այնպիսի կադրեր ընտրիր, որ ժողովուրդը գոնե անուն- ազգանունով ճանաչի, ոչ-թե այլ գործոններով՝ կլիչկաներով կամ ստորություններով….
Հ. Գ.Եվ հետո էլ՝ տու քու «ընելիտ», արդեն ըրալըս, էլ ընելի պեն չոնիս՝
-Քո ընչաքաղցության, քո իշխանամոլության, քո աթոռապաշտության, քո երեսպաշտության, քո՝
արտա-հէկա-ջէկա-օբյեկտա-տարածքա-մոլության պատճառով, գերության մեջ են հայտնվել մեր՝
Հազարավոր հրաշք-տղաները,
Մեր Արժեքներն ու ԳերԱրժեքները,
Մեր Սրբություններն ու Սրբավայրերը,
Մեր Ծննդավայրերը, մեր Մայր-Գետը…
դու ուղիղ մեկ տարի առաջ կոխկրտել ես քո «արժանապատվությունը», քո «հպարտությունը», քո «ինքնասիրությունը»…
Խոստովանեմ՝ նույնիսկ կասկածում եմ քո մոտ, դրանց երբեմնի առկայությանը։
Ուղիղ մեկ տարի առաջ, խելագար մոլուցքով քո ընտրարշավի «գագաթնակետը՝
Հայրենիքիս կապիտուլյացիան էր ու վերջնական կործանումը…
Մեկ քառորդ դարում, բազմամիլիոնանոց թշնամուն երկու անգամ խայտառակ պարտության մատնած՝
Իմ Հերոս-Հայրենակիցները, միամտորեն կուլ տվեցին քո իսկ կողմից նետած խորամանկ-նենգ-խայծը…
Անտեսելով այն ստորացուցիչ փաստը, որ քեզ սատարում են թուրքահպատակ նիկոլն ու արարատը…
Ուղիղ մեկ տարի անընդմեջ ահազանգել եմ, որ դու պատերազմող Արցախիս համար ամենաստոր ու ամենավատթար տարբերակն ես…
Մեր 10 հազարի հասնող զոհերի, հարյուրավոր գերիների, հազարավոր անհայտ կորածների մեղքը՝
քո չունեցած «խղճին» ու չունեցած «վզին» է….
դուք «նախագահ» և «վարչապետ» չե՛ք,
դուք զանգվածային ոչնչացման զենք ու զինամթերք եք….
դուք Արցախիս հետ, նաև ձեր չունեցած «խիղճն» ու հոգին եք վաճառել թուրքին….
Գրում է Ստելլա Աբրահամյանը՝ Արցախից։