20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ալիևը հոխորտում է, Փաշինյանը՝ լռում

 «Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են իրագործել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր. Երևանը ևս կարող է օգուտ քաղել այդ նախագծերից, եթե իրեն նորմալ դրսևորի»: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Ղարաբաղյան 2֊րդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է։ Ալիևը նաև նշել է, որ նոյեմբերի 10֊ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը […]

Ալիևը հայտարարում է «ադրբեջանական Զանգեզուրով» անցնող միջանցքի մասին

Ադրբեջանի նախագահ իլհամ ալիևն այսօր Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն (Economic Cooperation Organization)՝ ECO-ի 14-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանն իրեն «լավ պահի» կարող է միանալ ադրբեջանի, թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ ձևավորվող տարանցիկային նախագծերին: ալիևը նաև հավելեել է, որ «ադրբեջանական պատմական տարածքներով» անցնող «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ (ուշադրություն՝ ոչ թե ՄԵՂՐԻԻ) միջացքը» տարածաշրջանում տրանսպորտի հետ կապված նոր […]

«Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են։ Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է […]

Թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման առաջնորդը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին և քննադատել ԳՇ-ին

«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին մարտի 2-ին ելույթ է ունեցել կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ և անդրադարձել ներհայաստանյան զարգացումներին, փոխանցում է ermenihaber.am-ը։ Բահչելին հիշատակել է Խոջալուի դեպքերի մասին՝ ամբողջովին ներկայացնելով թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերը: Իսկ Հայաստանի և ներհայկական զարգացումների վերաբերյալ խոսելիս՝ թուրք կուսակցապետը անհիմն պնդումներ է արել՝ Հայաստանն անվանելով «ահաբեկչական […]

Արցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով

 Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը փաթեթավորել են՝ այն քողարկելու նպատակով: Նշենք, որ վերջերս տեղեկություն տարածվեց, որ ադրեջանցիները պահանջել են ապամոնտաժել Հայաստանի ազգային հերոսի արձանը: Ըստ տեղեկությունների, մեծ աղմուկից խուսափելու համար, Արցախի իշխանությունները ադրբեջանցիների հետ պայմանավորվել են քողարկել արձանը, քանի որ ապամոնտաժման խոսակցությունները լուրջ ընդվզում առաջացրեցին հանրության շրջանում: Նշենք, որ Նժդեհի կիսանդրին այս տարվա […]

Արայիկ Հարությունյանը Արցախում N1 պատրաստության վիճակ է հայտարարել

Արցախի ԱԻՆ-ում և ոստիկանությունում N1 պատրաստության վիճակ է հայտարարվել։ Աշխատակիցներին հանձնարարվել է քաղաքացիական հագուստով ներկայանալ աշխատավայր, որպեսզի վաղ առավոտյան բերեն Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այս պահին աշխատակիցները փակված են Ներքին գործերի նախարարության շենքում: Ավելի վաղ Mediaport-ը հայտնել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին […]

Էրդողանն ու Փաշինյանը փորձում են համոզել աշխարհին, թե իբր Հայաստանում հեղաշրջման փորձ է եղել

Թուրքիայի նախագահը իր ելույթում աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով Հայոց բանակի երեկվա հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին։ Մենք չենք կարող դա ընդունել։ Միայն ժողովուրդը կարող է փոխել կառավարությանը»,-ասել է Թուրքիայի նախագահը:

«Մեր շփումների նախաձեռնողը հենց Փաշինյանն էր. նա խոստացել էր ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սադրիչ հայտարարություններից հետո վերջինիս հետ երկկողմ կապերի բացակայության մասին, գրում է minval.az–ը: «Հայաստանի վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո` չնայած, որ հենց նա էր այդ շփումների նախաձեռնողը: Նա խոստացել էր հակամարտության կարգավորման համար ջանքեր գործադրել», – ասել է Ալիևը՝ արտասահմանյան […]

Տու քու «ընելիտ», արդեն ըրալըս, էլ ընելի պեն չոնիս

Արցախիս կործանումը՝ սկսվել է Հայաստանից… Արցախիս փրկությունը՝ կսկսվի Հայաստանից… Եվ մեկն ու մեկը էս՝ արտա-հէկա-ջէկա-տարածքա-օբյեկտավիկին հասկացնի, որ՝ 1.Հաղորդակցման միջոցը միայն էլեկտրաէներգիան չէ, որ այդպես ջանասիրաբար խափանում եք՝ Այ տականք, դու թուրքից էլ բեթար ես Էս սառնամանիքին էլեկտրաէներգիան անջատել ես, Մի բուռ մնացած Արցախցիներիս թողել մութի ու սառնամանիքի մեջ՝ շատ շենքերում, այդ թվում և մեր, գազամատակարարում […]

Բաքուն Երևանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին. Ալիև

Ալիևը հայտարարել Է, որ Բաքուն Երևանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին «Մեզ մոտ են միայն դիվերսանտները»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի այդ, Ալիևը բողոքել է, որ Հայաստանն Ադրբեջանին չի տրամադրել Արցախում ականապատ դաշտերի քարտեզը: Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի