14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Եվս մեկ մահվան դեպք ԼՂՀ զորամասերում

Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  հավաստի տեղեկությունների՝ երեկ՝ 2013 թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ-ի զորամասերից մեկում սրտի կանգից մահացել է եւս մեկ զինծառայող: Դեռեւս հայտնի չէ մահացած զինծառայողի անուն ազգանունը եւ դեպքի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին լռում է եւ չի տարածում որեւէ պաշտոնական տեղեկատվություն: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ԼՂՀ “Հայկազով” զորամասում տեղի է ունեցել […]

Սիրիայում ավտոբուսների վրա հարձակման հետևանքով 40-ամյա հայուհի է զոհվել. նոր տվյալներ

Ըստ Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալների` երեկ Հալեպ-Բեյրութ ավտոբուսների վրա հարձակման հետևանքով զոհվել է հայազգի 40 ամյա Թամար Սիրունյանը, 17 հայ վիրավոր է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Ամերիկյան գեներալները պատրաստ են ռմբակոծել Սիրիան

ԱՄՆ-ի Գլխավոր շտաբը Սիրիա ներխուժելու տարբերակներ է առաջարկել: Իսկ Կոնգրեսն իր հերթին “կանաչ լույս” է հաղորդել սիրիական ապստամբներին զենք մատակարարելու գաղափարին: Պենտագոնը Բարաք Օբամայի ադմինիստրացիայի համար սիրիական ընդդիմադիրներին օգնելու ծրագիր են մշակել` միանգամից մի քանի տարբերակ առաջարկելով` սկսած առանց թռիչքային գոտի ստեղծելուց` հեռակա հարվածներ հասցնելու համար ՀՕՊ համակարգերին, հրամանատարային կետերին եւ սիրիական բանակի այլ օբյեկտներին: […]

Հրատապ. հայկական սպանդ Սիրիայում. մահացածների տվյալները ճշտվում են

Այսօր ժամը երեքին զինյալ խմբավորութմների կողմից Հալեպից 30 կմ հեռավորության վրա գնդակոծվել են Հալեպից Բեյրութ ուղեւորվող 2 ավտոբուսները, որոնց մեջ եղել են մեծ թվով հալեպահայեր: Կան զոհեր եւ վիրավորներ: Henaran.am -ին հաղորդում են ԱԳՆ-ից: Մահացածների տվյալները ճշտվում են: 

ԼՂ-ում զինվոր է զոհվել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ կենտրոնական ենթակայության զորմասերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 1994-ին ծնված զինծառայող Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: ԼՂՀ ՊՆ-ը իր ցավակցությունն է հայտնում զինվորի մահվան կապակցությաբ եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքնի անդամներին եւ հարազատներին:

Ստամբուլի դատարանը թույլատրեց իշխանություններին ծառահատումներ կատարել Գեզի զբոսայգում

Ստամբուլի տարածքային վճռաբեկ դատարանը նախօրեին վճիռ է կայացրել, որով բավարարել է Թուրքիայի մշակույթի  եւ տուրիզմի նախարարության բողոքը` թույլ տալով ծառահատումներ կատարել Գեզի զբոսայգում` առեւտրային համալիր կառուցելու նպատակով:  Այդ կերպ դատարանը չեղյալ հայտարարեց ստորին ատյանի որոշումը, որի համաձայն դադարեցվել էին շինարարական աշխատանքները Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում գրում է ”Hurriyet Daily News”-ը: Ստամբուլի իշխանությունները վերակառուցում են […]

Սիրիայում հերթական լրագրողն է վիրավորվել

Սիրիայում` Դամասկոսի արվարձաններից մեկում, վիրավորվել է ռուսական “Russia Today” հեռուստաընկերության թղթակից Իբրահիմ Իսային: Լրագրողի վրա կրակել են, երբ վերջինս ռեպորտաժ է նկարահանելիս եղել ռազմական գործողությունների վայրում: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է հեռուստաընկերությունը: Ինչպես 2013-ի հունիսին հայտնել է “Լրագրողներ առանց սահմանների” իրավապաշտպան կազմակերպությունը, սիրիական հակամարտության ընթացքում առնվազն 24 լրագրող է զոհվել: 2012-ին մամուլի միջազգային […]

Ոստիկանները ջրի շիթեր են արձակել հարսանիքի մասնակիցների վրա /ֆոտո/

Ստամբուլի իրավապահ մարմինները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Գեզի զբոսայգում ընթացող հարսանեկան արարողության մասնակիցներին: Ինչպես տեղեկացնում է “Associated Press”-ը, երիտասարդները ծանոթացել են զբոսայգու պաշտպանությանն ուղղված ցույցերի ժամանակ, այդ պատճառվ էլ որոշել են իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել հենց Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում: Սակայն նրանք չեն կարողացել իրականացնել իրենց ցանկությունը, քանի որ ոստիկանները ոչ միայն ցուցարարների […]

Սեյրան Օհանյանը Ստեփանակերտում անցկացրել է 2 հայկական հանրապետությունների զինված ուժերի կոլեգիայի նիստ

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: “2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները”  թեմայով կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ […]

ՀՀ ԱԳ նախարարն այցելեց Ստեփանակերտ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԼՂՀ արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը Հուլիսի 19-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Արցախի Նախագահին ներկայացրեց հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։ Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի