17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանը հուլիսից հետո խոստովանեց՝ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը. ՀՀ վարչապետ

Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ […]

Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը․ իրավիճակն անհանգիստ է հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում․ ԱԻՊԾ

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին տեղեկացնում […]

Շուշիի ուղղությամբ առաջխաղացման փորձը կասեցվել է։ Իրավիճակը առաջնագծում լարված է/տեսանյութ/

Նախորդ գիշերվա և սկսված օրվա ռազմական անցուդարձից սկսենք: Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում, տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռա-հրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարավ-արևելյան ուղղությամբ, հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահա-տեխնիկա: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում, խոցվել է […]

Գիշերվա ընթացքում հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել»։ Նշվում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի