Ադրբեջանի համար Փաշինյանը գտածո է՝ որքան հնարավոր է շատ բան պոկելու համար․ Արգիշտի Կիվիրյան /տեսանյութ/
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման և եռակողմ բանակցությունների արդյունքները, ինչպես նաև քննարկվել են ՌԴ արտաքին ու ներքին քաղաքականության ակտուալ հարցեր։ ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Խորհրդակցությանը մասնակցել է ՌԴ Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, […]
Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու: Եկել են, ու՞ր եք: Գնացեք դիմավորեք, սուփրա-սեղան գցեք, իրար հետ նալբաքի պարեք: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի. Փաննահ խանը (հիմա՝ Ալիևը) դավաճան Մելիք-Շահնազարի (հիմա՝ դավաճան Նիկոլի) թողտվությամբ, պատմութայն մեջ երկրորդ անգամ հայտնվել է Շուշիում: Հայտնվել է, որ ասի, ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին: […]
Ալիևները Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում են։ Քիչ առաջ Իլհամ Ալիեւը Շուշիում ծնկաչոք բարձրացրել է Ադրբեջանի դրոշը։ Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին ․․․
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտություններ դոկտոր Հայկ Դեմոյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ չի տեղի ունենում գերիների վերադարձ։ Նրա խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակումը, հանձնաժողովների ստեղծումը ոչինչ է, եթե տեղի չի ունենում այս խնդրի լուծումը, որը նրա խոսքով՝ մեկ րոպեում հանձնարարությամբ լուծվող է։
Արցախում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիները և պատմական հուշարձանները սպառնալիքի ներքո են գտնվում։ «Известия»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նրա խոսքով Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին, որպեսզի վերջիններս անձամբ կարողանան գնալ եկեղեցիներ և գնահատել պատմական ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հենարան» մամուլի ակումբում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդրին. գերիների խոշտանգման ու իրավունքների ոտնահարման պատկերին։ Ալավերդյանը հանցագործություն է որակում անհայտ կորածների թվի գաղտնիության պահպանումը իշխանության կողմից՝ հավելելով, թե սա քաղաքականացվում է, այլ ոչ թե հումանիտար սկզբունքներին համահունչ է։
























