16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ալիևները լուսանկար են հրապարակել է Սյունիքի Սոսիների պուրակից

Ալիևները լուսանկար են հրապարակել է Սյունիքի Սոսիների պուրակից Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, իր ինստագրամի էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում Ալիևների ընտանիքը ժամանցն է անցկացնում Սյունիքի մարզի Սոսիների պուրակում, որի մի մասը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրով նվիրեց Ադրբեջանին։ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնվել Սյունիքի մարզի Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, բնական սոսիների […]

Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները

Շուշին օկուպացրած ադրբեջանցիները քանդել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ գտնվող հրեշտակների քանդակները, հանել դարպասի խաչը։ Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ հրեշտակների արձանները չկան։ Ինչպես գրում է թվիթերի «Republic of Artsakh» էջը, ադրբեջանցիները նաև սկսել են եկեղեցու ապօրինի «վերականգնումը», որն անկասկած կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։

Արայիկ Հարությունյանը հրամայել է աշխատանքից ազատել աղմկահարույց հայտարարություններ արած ԱԻ փոխնախարարին

Արայիկ Հարությունյանը հրամայել է աշխատանքից ազատել այսօր ԱԺ-ում աղմկահարույց հայտարարություններ արած ԱԻ փոխնախարարին Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ առաջ Բորիս Ավագյանին է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և Արայիկ Հարությունյանի անունից ասել՝ ազատված է աշխատանքից։

Սամվել Բաբայանի՝ ԱԽՔ եղած շրջանում 100 միլիոն դրամի գույքային վնաս է հասցվել Արցախին. պաշտոնական

Սամվել Բաբայանի՝ ԱԽՔ եղած շրջանում 100 միլիոն դրամի գույքային վնաս է հասցվել Արցախին. Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱՀ անվտանգության խորհրդից 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Հատկանշական է, որ պետությունից գողությունը կատարվել է պատրազմի ամենաթեժ օրերին՝ Սամվել Բաբայանի ղեկավարության ներքո: Քրեական գործն ուղարկվել է […]

Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն. ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային գյուղերից և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը: «Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն։ Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում։ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը։ Այս պայմաններում գյուղտեխնիկա օգտագործելն անիմաստ է, […]

Պուտինը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում: «Անշուշտ, մենք խոսելու շատ բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, եւ, իհարկե, ամենաահրատապ, ամենասուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն է»,- ասաց Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Ամենակարեւոր խնդիրը տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի եւ տրանսպորտային […]

Տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ․ Իրավունք

Ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերա­դարձնելուն միտված: Ինչո՞ւ է լռում միջազ­գային հանրությունը: Այս հարցերի պա­տասխանը փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով փաստեց. -Հարցը բավականին ակտո­ւալ է ոչ այն պատճառով, որ մինչ օրս չեն վերադարձվել մեր գերիները, այլ որով­հետև կարծես թե շրջանցում են հարցը, թե […]

Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա

Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Կապանից Երևան գնացող մեքենայի հետ։ «Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար […]

Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն. ահազանգում է ԵԽ պատգամավորը

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք 2020 թվականի նոյեմբերից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին ԵԽ պատգամավորը գրել է La Croix-ում հրապարակված հոդվածում: Լուազոն արձանագրել է, որ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի