20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Պաշտպանության բանակը հերքում է

Ադրբեջանական  որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում  հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող  4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ […]

Արցախը ցնցվել է

Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավունքների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: […]

Ժողովուրդը դաշտում քաղհան անի, տաքսի քշի, որ այդ փողերից ձեզ աշխատավարձ տա, թե՞ մարշրուտկա քշելուն զուգահեռ Ալիեւի հետ բանակցի

Երեւանի պետական համալսարանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծումը կառավարության խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է եւ բոլորով պետք է լուծենք այդ խնդիրը։ Բայց հայ ժողովուրդը արդեն լուծել է այդ խնդիրը՝ այն պատգամելով ձեզ աշխարհի ամենաժողովրդավարական ընտրություններով։ Ուրիշ դեպքերում նեղանում եք, ասում եք՝ էդ ո՞նց ես խոսում ժողովրդի կառավարության […]

Երբ ինձ ուղարկում եք Արցախի հարցը լուծելու, ինչու չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյան

Պետական համակարգի բոլոր ոլորտներում իներցիա կա եւ մեր ամենակարեւոր խնդիրն այդ իներցիան կանգնեցնելն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Բայց եթե այդ իներցիան գրագետ չկանգնեցվի, ապա մեքենան կարող է շուռ գալ: Դրա համար պետք է այդ իներցիայի հետ […]

7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ

Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջև. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։ Վերջին օրերին գրասենյակներ են բացում նախագահի հավանական թեկնածուներ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանի՝ Ստեփանակերտում գտնվող կենտրոնական գրասենյակում մարդաշատ է, սակայն ամենամեծ թիմն ու գրասենյակներն ունի Արայիկ Հարությունյանը, եւ հենց այս երկու թեկնածուների […]

Արցախում 10 տարեկան երեխա է սպանվել

Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել, տեղեկությունը հաստատում են Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։  Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ապրիլի 12-ին սպանվել է Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն։  Դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։

Ստեփանակերտը վերահաստատում է բանակցային առաջնահերթությունները

Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի […]

ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում

ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի, եռակի ավելացումով կարելի է հուսալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտտության […]

Դետալները գաղտնի են. Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը: «Ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա դրանք բխում են այն մոտեցումներից, որոնց մասին խոսվում է համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարություններում: Դրանք ենթադրում են կողմերի միջև պայմանավորվածություն, որի հիմքում կլինեն տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի