19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Երբեք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքի, որում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային: Հարց– Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն   հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս    կարձագանքեք սրան: – Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ   Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ […]

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել:

ԵԺԿ-ի ուսանողական կազմակերպությունը իր աջակցությունն է հայտնելով հայ ժողովրդին և EDS անդամ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը

Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունը (EDS-European Democrat Students, Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ) հայտարարություն է տարածել խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները և իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին և EDS անդամ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստի հայերեն և անգլերեն տարբերակները։ EDS stands with our Member Organisation YRPA Armenia and strongly condemns the nowadays […]

Համեստ, զուսպ ու շատ խորը մարդ, Բակո Սահակիչ. օրվա կադր

ԼՂ նախկին նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի հրապարակում զրուցում է Երեւանից Արցախ մեկնած երիտասարդ գործիչների հետ:  Բակո Սահակիչին ոչ նախագահի պաշտոնը փոխեց, ոչ էլ պաշտոնի ավարտը: Ինքը չդադարեց ոտքով քայլել քաղաքում։ Համեստ, զուսպ ու շատ խորը մարդ: Հիմա էլի լուռ, առանց աղմուկի նույնն ա՝ շուրջն էլ գործից հասկացող, երկրին պինդ կպած մարդիկ: Հաղթելու ենք  Գրում է […]

Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին նա ասել է Լատվիա այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այդ թեմայով զբաղվում է Մինսկի խումբը, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Մենք մշտական շփման մեջ ենք մեր բոլոր […]

Զոհված օդաչուն ՀՀ ԶՈՒ մայոր Վալերի Դանելինն է

ՀՀ ԱԳՆ-ն նախարարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 29-ի առավոտյան թուրքական F-16 կործանիչի կողմից խոցած ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուի մասին։ Ըստ հաղորդագրության` զոհված օդաչուն ՀՀ ԶՈՒ մայոր Վալերի Դանելինն է։

ՄԻԵԴ-ը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի