18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Գիշերը հակառակորդը փորձել է ամրանալ Ջեբրայիլ չհասած, բայց թողնելով 60 զոհ, դիմել է փախուստի

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մասնավորապես նշելով․ «Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի […]

Հրթիռակոծվում է Ստեփանակերտը եւ Շուշին

Կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտը եւ Շուշին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով՝ դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ:

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտ ամուսնու այցից /տեսանյութ/

«Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում: Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է անշրջելի դառնալ: Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության […]

Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացրել է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ»,- գրել է նա։  

Գտնվել է նրա ուսապարկը։ Հարազատները դեռ փնտրում են Նարեկին

Սոցցանցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով ընթացող մարտական գործողությունների ընթացքում զոհվել է նաեւ ակտիվստ Նարեկ Սարգսյանը: Սակայն երեկ նրա մտերիմ ընկերներն «Իրավունքի» հետ զրույցում ասացին, որ դեռ շարունակում են փնտրել նրան հիվանդանոցներում, քանի որ զոհված լինելու փաստ դեռեւս չկա, միայն գտնվել է նրա ուսապարկը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանն այն տղաներից մեկն էր, […]

Հարվածներ են հասցվում թշնամու խոշոր քաղաքների ռազմական օբյեկտներին, որոնք դեռ հրապարակման ենթակա չեն. Վահրամ Պողոսյան

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի […]

Նիկոլ Փաշինյանն Արցախում է. նա խորհրդակցություն է անցկացրել (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն, հայտնում են վարչապետի գրասենյակից։  ՀՀ վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։  Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես […]

Պատերազմի առաջին ճակատից խնդրում եմ պրն Փաշինյանին՝ մի բաժակ սառը ջուր խմի, ռազմական դրությունից դուրս գա, գնա տանը նստի, հանձնի Օնիկ Գասպարյանին. ազատամարտիկ /տեսանյութ/

«Պատերազմի առաջին ճակատից խնդրում եմ պրն Փաշինյանին՝ թող մի բաժակ սառը ջուր խմի, ռազմական դրությունից դուրս գա, գնա տանը նստի, բոլոր որոշումները հանձնի շտաբի պետ Օնիկ Գասպարյանին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը՝ տարակուսանք եւ զայրույթ հայտնելով երեկվա վարչապետ Փաշինյանի հնչեցրած մարտակոչի առնչությանբ: «Երեկ ինքը բաց առ բաց թշնամուն հայտնեց , թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի