Մասիսի քաղաքապետին առաջադրված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը վերացվել է, խուլիգանությունը կա
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը այսօր հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասով Քննչական կոմիտեն վերացրել է։ Աթանեսյանի փոխանցմամբ, քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Բացի Համբարձումյանից, քրեական հետապնդումը նույն մեղադրանքով դադարեցվել է ևս երեք անձի նկատմամբ։ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան […]





































