30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Արտագաղթը սպառնում է ազգային անվտանգությանը

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն հունվարի 1-ի դրությամբ գյուղական համայնքներում մշտական բնակիչների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11600-ով: Գյուղական համայնքներից ներքին միգրացիայի պատճառների և խնդրի լուծման տարբերակների մասին «Փաստինֆոն» զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարկոսյանի հետ: Վերջինս պնդել է, որ արտագաղթի մեծացում չկա, հակառակը 2011թ.-ից […]

Գեթ մեկ շիշ ջուր չգնել․ Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը

Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։ Նա ներկայացրեց խնդրի նախապատմությունը․ «Քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու […]

Ձերբակալվել են կաշառքի գործով

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ: Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի […]

Բողոքի ակցիա Արմավիրում: Ջրային տնտեսության կոմիտեի աշխատակիցները փակել են տնտեսության շենքը

Արմավիրի մարզի Հոկտեմբեր համայնքում Ջրային տնտեսության կոմիտեի աշխատակիցները փակել են տնտեսության շենքը՝ մի քանի ամիս չստացած աշխատավարձերը ստանալու պահանջով։ Ակցիայի մասնակիցները դիմել էին կառավարություն, նրանցից 2 օր ժամանակ են խնդրել:      

Հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. Ժամանակ

Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ: Բայց որպեսզի նրանց շատ չնեղացնեն, նրանք աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով: Իշխանությունը շատ դժվարությամբ է գնալու կադրային կտրուկ փոփոխությունների, քանի որ դա կնշանակի ընդունել կադրային քաղաքականության տապալման փաստը, ինչը հանրային քննարկումների թեմա է: Այս այլ հրապարակումներին ծաոթացեք թերթի այս համարում:   

Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը

  Արագածավանի բնակիչները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը: Վերջիններս բողոքում են ոռոգման ջրի բարձր սակագներից։ Այս մասին մեր խմբագրությանը հայտնում են ակցիայի մասնակիցները Գյուղացիները նշում են, որ ՋՈՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի։ Այսինքն, այն դեպքում երբ գյուղացին իր 1 հա հողատարածքը ոռոգելու համար վճարում է առանց այդ […]

Որտե՞ղ է Սերժ Սագսյանը նշել մայիսի 28-ը

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին:  Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին […]

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովին/տեսանյութ/

Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 27-ին մեկնարկած համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։ Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:  

Երկար ժամանակով լույս չի լինի Երեւանում եւ 8 մարզում

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի փողոցները եւ շարքերը մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Արմենակյան փողոցի սեփական տները, Նորքի տուն-ինտերնատի շենքը, Ռուսաստանի Դաշնության դեսպանության […]

Վանաձորում երթեւեկությունը կաթավածահար է: Վարորդները բողոքում են գազի թանկացման դեմ /տեսանյութ/

Գազի գնի նվազեցման պահանջով Վանաձորում վարորդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Մայիսի 23-ին վաղ առավոտից Վանաձորում երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնվել։ Քաղաքային երթուղիներն սպասարկող միկրոավտոբուսների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում՝ պահանջելով հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկայանի հետ: Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս նշում են վարորդները։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի