01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Վթար Կապանում, մեկ մահացած. զինկոմի որդին հիվանդանոցում է

Henaran.am-ի տեղեկություններով, առավոտյան Կապանի Գործարանային մայրուղու թունելի մոտ ավտովթար է տեղի ունեցել: Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդու BMV մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի  մեջ եղել են զինկոմի որդու՝ Էմին Գրիգորյանի  ընկերները: Նրանցից մեկը 21-ամյա Կարեն Ղազարյանը մահացել է, իսկ մյուս երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով, ղեկին եղել է մահացածը: Էմին Գրիգորյանը նույնպես հոսպիտացվել է:

ՀՐԱՏԱՊ. Մանրամասներ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից

Ինչպես արդեն տեղեկացրել են, հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել: Մարզպետի տան բակում սպանվել է  “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը: Գորիսեցիները Henaran.am-ի թղթակցին պատմել են, որ միշտ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ Բուդաղյանների միջեւ հակասություն է եղել տարբեր հարցերի շուրջ: Այսպես, 2009թ-ին Ավետիք Բուդաղյանը քաղաքապետի թեկնածու էր, սակայն […]

Կրակոցներ Սյունիքի մարզպետի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, որից հետո  ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղղեկցությամբ շտապ օգնության […]

Լենին պապին ու կլուբը /ֆոտո/

Արմավիրի մարզի Շենավան գյուղում կարոտում են Խորհրդային միությանը: Քաղաքական կյանքին անտարբեր այս գյուղում դեռ պահպանվում են խորհրդային սիմվոլները: “Գյուղի խանութում էլ լավ ման գալու դեպքում` սովետական շրջանի սև սապոն կգտնվի”,-հավաստեցին գյուղացիները : Գյուղի վաղուց արդեն չգործող “կլուբում”  Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց այս կադրը:

Ասեց ու արեց

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ  ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել. մասնավորապես, ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար: Մայիսի 29-ի դրությամբ ոստիկանության […]

Գյուղատնտեսության մասին օրենքը պատրաստ է. գյուղնախարարն էլ աշխատավարձը կփոխանցի /վիդեո/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում դժավարացավ ասել, թե ի՞նչու Հայաստանը մինչեւ հիմա չունի “Գյուղատնտեսության մասին” օրենք: Հիշեցնենք, այս մասին բարձրաձայնել էր Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որի խոսքով, այդ բացը իր հետքն է թողնում գյուղատնտեսությունում գոնե աղետների դեպքում որոշակի գործունեություն ծավալելու իմաստով: “Շատ ճիշտ է` օրենք չունենք: Եվ մեկ տարի է մենք […]

Արդյոք ովքեր են, ինչ մարզպետացուներ են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” –ի տեղեկություններով իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը: Ըստ Հանրապետական կուսակցության թերթի աղբյուրների, այդ հարցը կլուծվի մինչեւ հունիսի վերջ:Ավելին, իշխանական կուլիսներում արդեն նրանց փոխարինողների անուններ են նշվում: Դեռ նախագահական ընտրություններից հետո նույն շրջանակներում խոսվում էր, որ առնվազն չորս մարզպետներ պաշտոնանկ են արվելու: Խոսքը հատկապես այն մարզերի մասին է, որոնց մարզկենտրոններում […]

Շենավանում գրքերն այրում են /վիդեո/

Արմավիրի մարզի Շենավան գյուղի գրադարանը վաղուց արդեն ընթերցողներ չունի: Գրադարանի լքված գրքերը անխնա թափված են հատակին: Փոշու մեջ էին հայտնվել` Լերմոնտովն ու Պուշկինը, Իսահակյանն ու Թումանյանը: Henaran.am-ի թղթակիցը շենավանցիներից փորձեց պարզել գրքեր չեն կարդում արդյոք դպրոցահասակ երեխաները: Դպրոցական գրադարանի պակասը որտեղ են լրացնում: Ասացին՝ 8 տարեկանից երեխաները դաշտ են գնում.” Շիթիլ են դնում, քաղհան են անում: […]

Սյունիքի մարզպետը “կրիմինալ” չէ. հավատացեք ոստիկանապետին /վիդեո/

 “Կարծում եմ՝ պատգամավորները, հասարակությունն ու հատկապես լրագրողները բավական լավ արձագանքեցին: Մենք մի հիվանդություն, այնուամենայնիվ, մեր մեջ բժշկեցինք եւ խոսքը պատգամավորների մասին չէ միայն: Քաղաքական առումով ասում են՝ գաղջ մթնոլորտ, իսկ մեզանում՝ կրիմինալ մթնոլորտ. լեքսիկոններ, մտածելակերպ, բառապաշար… Ես կարծում եմ, այս հարցում լավ դեր խաղացինք, մեզնից շատ շատերը շտկվեցին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` […]

Փոխանակ կրակեին, ծեծ կերան /օրվա կադր/

Արմավիրցի Գոռ Խաչատրյանը համոզված է, որ այգիների հարեւանությամբ տեղադրված հակակարկտային կայանները լիցքավորվում են գազով, սակայն առաջին կարկուտի օրը դրանք չեն կրակել. “Փոխանակ իրանք կարկուտին կրակեին, կարկուտը իրանց ծեծեց, մոտիկից ծեծի հետքերը երևում են”: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց այդ կադրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված