03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Ազգային արխիվի աշխատակցուհին կաշառք է պահանջել

Henaran.am-ի տեղեկություններով, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները՝ Սյունիքի ոստիկանների բերման են ենթարկել Ազգային արխիվի Սիսիանի տարածաշրջանի ներկայացուցչին՝ Անահիտին: Վերջինս 120 հազար դրամ կաշառք էր պահանջել մի քաղաքացուց, որպեսզի Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացու կենսաթոշակի համար փաստաթղթային կեղծիք անելու համար: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը: Կատարվում է քննություն:

Ավշարում մարզպետի եղբայրն է

Անցած կիրակի՝ դեկտեմբերի 8-ին մի քանի մարզերի համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո վաղը թերեւս հանգիստ կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար: Գյուղապետ են ընտրելու Արարատի մարզի Ավշար գյուղում: Այստեղ մեկ թեկնածու է՝  52-ամյա անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը: Վերջինս ինքնաառաջադրվել է: Նշենք նաեւ, որ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է:  

“Լեռնահայաստանի Արծիվ”-ը՝ Արարատի մարզպետին

Հայոց պետականության կայացման, տարածքային կառավարման զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար օրերս “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարզպետին հուշամեդալը անձամբ հանձնեց “Հայոց արծիվներ”-ի նախագահ,  սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Նշենք, որ կազմակերպությունը Արարատի մարզի դպրոցներին նվիրեց նաեւ օդամղիչ հրացաններ:

Արծիվների օդամղիչ հրացանները՝ Արարատի մարզում /ֆոտո/

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2013 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, ազգային բանակի կազմավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության  տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում,  սահմանագծի մարտական հենակետերում, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք ուղեկցվում են շնորհավորանքներով, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների […]

Գեղարքունիքում երկու մարդ է սպանվել. Shamsyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել են, որ գլխի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ է տեղափոխվել նույն մարզի Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետյանը:Այս մասին տեղեկացրել է shamsyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ […]

Սյունիքի մարզպետը ձյուն-ձմռանը՝ հարավում /ֆոտո/

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը տարեվերջի այս օրերին, չնայած խիստ ձմռանը՝ հերթական այցելությունն է կատարել Մեղրու եւ Ագարակի տարածաշրջաններ: Հայաստանի հարավային մասում նա հանդիպել է բնակիչներին, զրուցել հիմնարկ-ձեռնարկությունների, ուսհաստատությունների ղեկավարների հետ: Որոշ հարցեր հենց տեղում լուծում են ստացել: Մարզպետի աշխատանքային առօրյան՝ առանց մեկնաբանության լուսանկարներում:

“Բոյդ թաղեմ, տուբերկուլոզը դու ես”. մարզերում անհանգստացած են

Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը այսօրվա նիստում որոշել է փակել հակատուբերկուլոզային այն բաժանմունքները, որոնք հիվանդներով թերծանրաբեռնված են: Եղած հիվանդներն էլ պիտի ուղեգրվեն Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր: Կապանի բժշկական կենտրոնի տուբերկուլյոզային բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Քոսակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ կառավարության որոշմանը: “Բայց միանշանակ չի կարելի ընդունել դա: Հիմա ձմեռ է, Աստված չանի, բացիլակիր […]

Ինքնասպան եղած զինվորի մայրը նամակը չի բացել. զինվորին կհուղարկավորեն վաղը

Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի մորն ուղղված նամակը դեռ չի բացվել: “Չգիտեմ ինչ են գրում, բայց դրա ժամանակը չէ, գյուղը սգում է երիտասարդի մահը: Մոր դարդն այս պահին նամակ կարդալը չէ” ,-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին զինծառայողի հարազատները: Վանիչկայի հուղարկավորությունը վաղն է լինելու: Հարազատների պատմելով, երբեք չէր դժգոհել […]

21 միլիոն այրված Գուգարքին

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց  21 միլիոն հատկացնել Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչներին բնակարանների հետ կապված հարցերը լուծելու համար: Նշենք, որ այս համայնքում խոշոր հրդեհ էր բռնկվել և մի շարք բնակարաններ այրվել էին:

Մահացած զինվորին ընկերները կամքից ուժեղ են համարում

Henaran.am-ի տեղեկություններով, ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով մահացած Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը Տավուշի մարզի Չինարի գյուղից էր: Նա եկող տարվա ամռանը պիտի զորացրվեր: Ընտանիքում նա մեծն էր, ունի  փոքր քույր եւ եղբայր: Ընկերները Վանիչկային բնութագրեցին որպես ուժեղ կամք ունեցող, բարի տղա: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է, որ զինվորը ինքնասպանություն է գործել, թեեւ հնարավոր է դրդողներ լինեն:  ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված