05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Գուգարքում հրդեհից հետո մարդիկ անօթևան են մնացել

Այսօր առավոտյան տեղեկատվություն էր տարածվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում փայտաշեն կառույց է այրվել: Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը բռնկվել է գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3 հարթակի երկհարկանի փայտե տանն առավոտ կանուխ` 07,30-ի սահմաններում: «Երկհարկանի տան 6 բնակարան է այրվել: Փայտաշեն այդ տները դեռ Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո էին բերել-տեղադրել: […]

Մահվան ելքով ՃՏՊ` Երևան-Արմավիր ավտոճանապարհին

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Մածամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ի սահմաններում «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Մխիթար Նալբանդյանին, որը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն:

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ողբերգություն է, որ նման անհեթեթության հեղինակը ՀՀ ԱԳ առաջին նախարարն է

«Նոր Հայաստանի» «հեղափոխությունն» այսօր Վանաձորում վերաճել է ձեռնամարտի: Ես չեմ արդարացնում մարդկանց, ովքեր խանգարում են հանրահավաքները, սակայն չի կարելի նաև հեղափոխություն բեմականացնել. Երևանից մի 15 հոգով մարզ գնալ, առանց տեղացիների մասնակցության՝ հանրահավաք անել ու անունը դնել, որ համազգային շարժում ենք անում, հեղափոխությունը սկսվել է և այլն, կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով՝ ծիծաղելի է, […]

Պատահար Գորիսում. 15-ամյա Արենը մահացել է

Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում Գորիսի Սյունիքի փողոցի եւ Երեւանյան խճուղու հատման խաչմերուկում «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով սրահում գտնվող՝ 15-ամյա Արեն Խերունցը մահացել է, իսկ մյուս երկու տղաները (նույնպես 15 տարեկան) վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: […]

Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են «տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցուցակից: Պարզվել է, որ առցանց քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկածների IP-ների մեծ մասը գրանցված են Մոզամբիկում, Նիգերիայում, Բանգլադեշում եւ այլ «էկզոտիկ երկրներում»: «ՉԻ» – Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ Հայաստանը հանգիստ կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում […]

«Թող մեկ րոպեով մտնեն մեր դրության մեջ». Ավետիսյանների դուստրը վրդովված է

Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժանաբար սպանության գործով առաջին դատավարությունը: Դատավարությանը մասնակցում էին գործով միակ կասկածյալ, ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Ավետիսյանների իրավահաջորդները, վերջիններիս փաստաբանները, հանրային պաշտպաններ և գործով հետաքրքրված այլ անձինք: Դատավարությունն անցնում էր բավական լարված մթնոլորտում: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները և փաստաբաններն […]

Ինչո՞ւ են ականի վրա կանգնել Բաղանիսի բնակիչները

«Փշալարն անցել են ու պայթել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանը: Համայնքի ղեկավարը նշեց, որ այս պահին հնարավոր չէ ասել, թե ինչո՞ւ են հարևան Բաղանիս գյուղի բնակիչները ոտք դրել արգելված տարածք: «Բոլորն էլ գիտեն դրա մասին, որ փշալարերից այն կողմ արկեր կան: Մարդիկ զարմացած են, բայց խուճապի մասին խոսք լինել […]

Ավետիսյանների գործով դատական առաջին նիստն ավարտվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկած դատվարությունն անցնում է թեժ մթնոլորտում: Տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները` փաստաբանները, անընդհատ միջնորդություններ են ներկայացնում դատարանին, ինչն էլ ներկաների և դատարանի անձնակազմին բորբոքվելու տեղիք է տալիս: Իրավապշտպան Արթուր Սաքունը, ով ևս Ավետիսյանների հարազատների ներկայացուցիչ է, դատարանում առարկություն ներկայացրեց, թե ինչո՞ւ պետք է դատարանում ներկա լինեն նաև ռուսական ռազմաբազայի ծառայակիցները, եթե դատարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված