05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

«ԲՄՎ»-ն ընկել է գետը

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.55-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Վասիլյան-Արցախյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջի մոտից ընկել գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

«Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք». նախարարն առաջնագծում է եղել /ֆոտո/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել  սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել  և շնորհակալություն հայտնել  հայրենիքին  մատուցած ծառայության, […]

«Ալիևի աչքը հանելու ենք». սահմանին «թեժ» /վիդեո/

Տավուշի գյուղերում կրակոցները սովորական են դարձել. ասում են՝ Երևանում հրավառությունը փողով են պատվիրում, այստեղ՝ ձրի է:  Պատրաստվում են Ամանորին. կրակոցների տակ զարդարում են բակերի եղևնիները, լուսամուտներից գունավոր լույսեր կախում, ուրախ ու բարձր երաժշտություն միացնում: Henaran.am-ի թղթակիցը Տավուշի մարզի Չորաթան գյուղից փոխանցում է՝ այստեղ Ամանորի միջոցառումները հաջորդում են իրար: Մի գավաթ գինով ու խոզի խորովածով արդեն միմյանց Նոր տարին […]

Երևանում փորձում են, մարզերում չեն շտապում

Գալիք տարվա հունվարի մեկից Հայաստանի բոլոր քաղաքացիները հեռուստացուց կդիտեն ոչ թե անալոգային, այլ արդեն թվային մոդելով: Արդյոք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր դեռ չունեն թվային հեռարձակման համար անհրաժեշտ սարքերը, կմնան առանց հեռուստացույցի տոներին: Այս կապակցությամբ` Henaran.am-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք մայրաքաղաքում և հատկապես մարզային հեռուստաընկերությունները պատրաստվում են անցնել թվային հեռարձակման: Ալավերդիում գործող և Թումանյնաի տարածաշրջանում հասանելի «Անկյուն […]

Վարորդը կասկածյալի կարգավիճակում է. վթար` Շիրակում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուղևորի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում  է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ Զուրաբ Իբրահիմի Դոլիձեի վարած «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կիլոմետր հատվածում` Շիրակի մարզի […]

Պատասխանը՝ սեր

Աշխարհ, որտեղ ամենաթանկ նվերը խաղաղությունն է,ամենամեծ երազանքը սեփական տան բակում մանուկների ազատ խաղն ու ճիչը, բնաշխարհ, որտեղ թշնամություն ասելով բոլորը միայն մի բան են հասկանում: Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ սրբազանը սահմանամերձ գյուղերում սպասված հյուր է: Մի քանի ամիս է, ինչ նշանակվել է, բայց սիրո կրակն ու հույսի, հավատի հաստատուն պատգամը հասցրել է տարածել հեռավոր […]

Վաղը հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 09:00-17:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 13 մուտքը, 10:00-14:00 Մյասնիկյան փ. 1-20, Նորք թաղ. 1-16, Նորքի այգիներ 1, 19 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Արագածոտնի մարզի` 11:00-14:00 Աշտարակ քաղաքի […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հակառակորդը գնդակոծել է Բաղանիսը

Դեկտեմբերի 22-ին ժամը 21.30-ից  23.45-ը ընկած ժամանակահատվածում ընդհատումներով ադբեջանական զինուժի հենակետերից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց  Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: «Մեր բանակի համապատասխան գորոծողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկա: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար -Բաղանիս հատվածը բաց է, ավոտմեքենանները երթևեկում են վերը նշված վայրով»,-նշեց գյուղապետը: Գյուղապետը հավաստեց, որ գիշերը […]

Մահվան ելքով ավտովթար Գորիսում. ղեկին անչափահաս է եղել

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ. ավտոմեքենայի ղեկին եղել է անչափահաս։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գորիսի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում Ա.Բաղդասարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց 420» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված