01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Կրակոցների ժամանակ բարձր երաժշտություն են միացնում. Ներքին Կարմիրաղբյուրի Ամանորը/վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հենց սահմանագծին է: Անցած 2015 թվականին գյուղը բավականին տուժեց հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի սաները , թեև սովոր են կրակոցներին, բայց պայքարի ոգին կրում են իրենց մեջ: Ջերմ ու հայրենիք ունեցող հայացքներով Ամանորյա հանդես են տալիս…. Այս ամենի ականատեսը դարձավ նաև Henaran.am-ի թղթակիցը: Մանկապարտեզի երկարամյա տնօրեն Սվետլաննա […]

Վարչապետը եղել է Քուչակում և լսել քուչակցիների բարձրացրած խնդիրները

Այսօր վարչապետն այցելել է մարզի Քուչակ համայնք, հանդիպել տեղի բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Քուչակցիները բարձրացրել են համայնքի մանկապարտեզի շենքի և մարզադպրոցը մարզագույքով համալրելու հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին կառավարություն ներկայացնել մանկապարտեզի […]

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իսկական ամանորյա հրաշք՝ ծաղկավանցիների համար /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկարաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է  տոնել 40 ընտանիք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ […]

ՃՏՊ՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում  է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի (վարորդի տվյալները ճշտվում են) 35UV887 պ/հ և […]

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Եղեգնաձորի կողմից): Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

Եղանակային կտրուկ փոփոխություն

Ուշադրություն Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի […]

«ԲՄՎ»-ն ընկել է գետը

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.55-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Վասիլյան-Արցախյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջի մոտից ընկել գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

«Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք». նախարարն առաջնագծում է եղել /ֆոտո/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել  սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել  և շնորհակալություն հայտնել  հայրենիքին  մատուցած ծառայության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի