20 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Արսեն Աբգարյանն ու Ժորժիկ Մարությանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ դարձան

Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունիսի 13-ին ռինգ են դուրս գալիս կիսաեզրափակչի մասնակիցները: Հայաստանի ներկայացուցիչներից 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվել են Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ։ Հավելենք, որ հունիսի 13-ին մրցահարթակ դուրս կգան նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր […]

Նոր ահաբեկչություն Թուրքիայում

Թուրքիայում այսօր հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել։ Թուրքական Օվաջըք քաղաքում պայթուցիկով լի մեքենա է պայթցվել։ Նշվում է, որ քրդական բանվորական կուսակցության անդամները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել դատարանի շենքի մոտ: Մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է: Հաղորդվում է, որ վիրավորների շարքում է նաև դատախազի կինը: Վիրավորներից երկուսը ոստիկաններ են: […]

Աղքատությունը բարձրանալու է, գնողունակությունն էլ ընկնելու է․ Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է Հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Նիստի ընթացքում հիմնական զեկուցող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վերջինս շեշտեց՝ 2015 թվականի հոկտեմբերին ընդունվել է Հարկային օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա է գրվել այս Հարկային օրենսգիրքը: Հայեցակարգում առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը մինչև 20 տոկոս,  այնինչ այսօր եկամտային […]

Ազդարարվեց 2016 թ. «Արի տուն» ծրագրի մեկնարկը

Հունիսի 13-ին  տեղի ունեցավ §Արի տուն¦ ծրագրի 2016թ առաջին փուլի  բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ծրագրի շրջանակում 2016թ.-ին նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպես նախորդ տարիներին, ծրագիրը դարձյալ կընթանա 8 փուլով՝  հունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի ևս «Արի տունը» կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը […]

Այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի է․ Բագրատյանը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ընթացքում մտքերի փոխանակաության ընթացքում Հրանտ Բագրատյանը  դիմեց Վարդան Այվազյանին․ «Պարո՛ն Այվազյան, դուք մեզ ի՞նչ եք խորհուրդ տալիս, լինելով մարդ, ով գլխավորել է առաջին հարկային համակարգը։ Ես վատ եմ գնահատում այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի է։ Հատկապես կոնցեպտուալ լուծումների առումով, որոնք գրեթե բացակայում են, համակարգ չկա։ Երկու դեպքում վճարն անվանված է […]

Դոլարը զիջում է դիրքերը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին, կազմել է 478.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.87 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.55 դրամ (նվազել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.02 դրամ (նվազել է 14.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 դրամ (նվազել է […]

Էրդողանը հիասթափվել է Օբամայից եւ Պուտինից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանրային կերպով հայտարարել է, որ հիասթափված է իր գործընկերներից՝ Բարաք Օբամայից ու Վլադիմիր Պուտինից։ Նա ասել է, որ նրանք չեն արդարացնում Անկարայի սպասումները։ «Մեր սպասումները չիրականացան։ Տնտեսական ոլորտում գործընկերությունը կրճատվում է, չի լավանում, նույնն էլ արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը ակտիվ պաշտպանում է քրդական […]

Ողբերգական ավտովթար. վարորդը տեղում մահացել է

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում այսօր՝ հունիսի 13-ին, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: MAN մակնիշի 167L02 համարանիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հայտնվել դաշտում ու բախվել բետոնե քարերին: Վթարի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է: Վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնք զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ վարորդի մահն է  արձանագրել: Վարորդի ինքնությունը պարզվում […]

11 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով  հունիսի  14-ին ժամը 09:00-ից մինչեւ  ժամը 20:00-ն  կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց, Շիրակի, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոց, Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասերի եւ Էրեբունի օդանավակայանին հարակից տարածքի թվով  4266  բնակիչ-բաժանորդների եւ 20 տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաեւ […]

Ակցիզային հարկի բարձրացումը հնարավոր է՝ հանգեցի գնաճի. Միրումյան

Հարկային նոր օրենսգրքի քննարկման ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց սպասվող գնաճի մասին: Փաշինյանը նծեց՝  բենզինի, գազի, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի բարձրացումը բերելու է այդ ապրանքների գների բարձրացման: «Ակցիզային հարկն էական գնաճ է բերելու: Ամեն անգամ ասում եք` 1000 դրամ ենք ավելացնում հարկային բեռը, բայց հազար տեղ հազար դրամով բարձրացնելով բեռ է դառնում»,- ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի