20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Տնտեսական աճի նվազումը պայմանավորված է մի քանի պատճառներով.նախարարը մանրամասնեց/վիդեո/

էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչու է նվազում տնտեսական աճի տեմպը: Նա նշեց, որ իրենք շարունակում են ուսումնասիրությունները։ «Սա, առաջին հերթին, կապված է արձակուրդային շրջանի հետ և, ըստ ընկերությունների տված բացատրությունների, իրենք արձակուրդ են գնացել, քանի որ արտադրության պաշար են ունեցել, և արտադրության ծավալ չեն ավելացրել, […]

Հայտնաբերվել է օձ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Թորոմանյան փողոցի տներից մեկի դիմաց օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Զբոսաշրջիկների թիվն աճել է

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում  հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 112 043 մարդ, ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 20.8%-ով: Հյուրանոցներում գործնական նպատակով տեղաբաշխվել են 26 131 հազար մարդ, հանգստի և ժամանցի նպատակով` 71 452  մարդ, բուժման՝ 5 096 և այլ՝ 9 364 մարդ:

Առաջիկա օրերի եղանակը

Սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Քանի՞ մարդ է արտագաղթել Հայաստանից. պարզաբանում /վիդեո/

«Վիճակագրական ռեգիստրում արտագաղթողների մասին տվյալներ չկան»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Արտագաղթ երևույթը վիճակագրական ռեգիստրի մեջ չկա, որ արտագաղթողը գնա ինչ-որ տեղ հաշվառվի: Դա միայն կարելի է ուսումնասիրությունների, հետազոտությունների ճանապարհով ֆիքսել, և դա ամեն օր չի կատարվում»,-ընդգծեց Եգանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Սեպտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում մասնակցեց «Միասին դիմագրավելով ընդհանուր մարտահրավերներին» խորագրով ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ 57 մասնակից երկրների, Եվրոպական միության բարձրաստիճան պատվիրակություններ: Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի տեսակետները` ԵԱՀԿ տարածքում անվտանգության ապահովման վերաբերյալ: ՀՀ արտաքին […]

Ի՞նչ վիճակում է 33 օր հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը /վիդեո/

«Բժիշկների վերջին զննման տվյալներով ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը առայժմ նորմայի մեջ է»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «ՄԻՊ աշխատակազմը մշտական կապ է պահպանում այն բանտի հետ, որտեղ գտնվում է կալանավորված Ղուկասյանը: Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին նրան այցելել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները: Անցած հանգստյան օրերին նրան զննել են […]

Ինչու է ՌԴ-ը ներում Թուրքիային

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ որ թուրքերը կշարունակեն ռազմական գործողությունները և կշարժվեն դեպի հարավ-արևմուտք՝ Ալբաբի ուղղությամբ: Այսօր այս մասին նա նշեց «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Քանի որ Ալբաբի վրա նաև քրդերն էին շարժվում: Հասնելով այնտեղ և ճնշելով «Իսլամական պետությանը»` թուրքերը կցանկանան ցույց տալ, որ նրանք ի զորու են վերցնել երկրորդ ուժեղ կենտրոնը»,–ասաց նա: Ըստ նրա՝ […]

ՀԱՕԿ-ը քննարկում է Միհրան Հարությունյանի հետ կապված որոշումը. նախարար

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած մրցավարական սխալ դիրքորոշումը և արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: «Միհրան Հարությունյանի հետ կատարվածի հանդեպ իմ վերաբերմունքը բացասական է։ Օլիմպիական պատվիրակությունը քննարկում է այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի