Գլխավորը՝ հավատալ
Գլխավորը՝ հավատալ։ Եթե հավատում ես, ուրեմն ամեն ինչ անպայման լավ կլինի, նույնիսկ ավելի լավ, քան դու կարող ես պատկերացնել։ Մարկ Տվեն
Գլխավորը՝ հավատալ։ Եթե հավատում ես, ուրեմն ամեն ինչ անպայման լավ կլինի, նույնիսկ ավելի լավ, քան դու կարող ես պատկերացնել։ Մարկ Տվեն
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար 100 հազ. ՀՀ դրամ […]
Մոսկվայի կենտրոնում շինարարական կռունկն ընկել է մանկապարտեզի վրա։ Բարեբախտաբար, միջադեպի պահին երեխաները շինության ներսում են եղել, ոչ թե բակում՝ զբոսանքի, քանի որ եղանակն անձրեւային էր, հայտնում է РИА Новости-ն։ Վթարի պատճառը, նախնական տեղեկություններով, կռունկի անսարքությունն էր։ Դեպքի առթիվ գործ է հարուցվել։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի վաճառք: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն եւ պլանավորել են այն վաճառել Երեւան քաղաքում գտնվող նախկին քիմիական […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ “Ուսուցչի օրվա” կապակցությամբ: Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում անգնահատելի հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է մեր ժողովուրդը ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր […]
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որը երեկ հայտարարեց պատգամավորական մանդատից եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին, ԱԺ հայտարարությունների ժամին ուղերձ հղեց «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին». «Ըստ մտավերլուծական փորձաքննության եզրակացության՝ ձեր իշխանության մեջ վեր ընկած մի քանի ջահելներ իրենց դրել են հակաքարոզչության մտքի գիգանտների տեղ ու իբր նոր ձև են գտել իշխանության պլանների մեջ […]
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կազմել է 474.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.29 դրամ (նվազել է 3.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.00 դրամ (նվազել է 5.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.59 դրամ (նվազել է […]
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է երկկողմ քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն առավել ակտիվացնելու համար: […]
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Հայաստանը մեծամասշտաբ փոփոխությունների փուլում է։ Իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների ալիքը մեծ ընդգրկում ունի, դրանք տարբեր ոլորտներում ու շերտերում են։ Լայնածավալ փոփոխությունները մեկնարկել են դեռևս անցյալ տարի սահմանադրական բարեփոխումներով, այժմ արդեն տեղափոխվում են քաղաքական, ընտրական, կառավարման, տնտեսական, պաշտպանական և բազում այլ […]
Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 4-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Ուսուցիչը հանրային արժեք է: Այսպիսին է մոտեցումը բոլոր այն երկրներում, որտեղ գրանցված են մեծ հաջողություններ կրթության ոլորտում: Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի տոնն է, և այն նշվում է աշխարհի 100-ից ավելի պետությունններում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Դանիայում և այլն: Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և […]
























