21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իրենով արդեն զբաղվում են ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն. Սաֆարյանը՝ Ուրիխանյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չի ցանկանում մեկնաբանել կամ որևէ կերպ արձագանքել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ իրեն ուղղված քննադատություններին: Henaran.am-ի հետ զրույցում նա միայն նշեց, որ չի ցանկանում իջնել այդ մակարդակին :  Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վիրավորել էր Սաֆարյանին: «Իրենով  արդեն զբաղվում են ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, նրանք էլ կշարունակեն զբաղվել այդ […]

Սեյրան Օհանյանը կգնա՞ դրան. Հրապարակ

Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու։ ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած է բաժանվել Սերժ Սարգսյանից։ Իր հերթին՝ չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների […]

Մոլորյալի «տրամաբանություն». Առավոտ

Երեկ լսեցի երիտասարդ պատգամավորներից մեկի ելույթը, որը լեցուն էր կոպիտ արտահայտություններով եւ վիրավորանքներով։ Շատերը զվարճանում են, հրճվում են նման արտահայտություններից, մեջբերումներ են անում, բացականչում են՝ «ախ, ինչպես այս մեկն այն մեկին փչացրեց»։ Իսկ ես միայն ցավ եմ ապրում՝ անկախ նրանից, թե ով է ճիշտ, ով սխալ, ով է առաջինը սկսել եւ այլն։ Ես ցավում եմ […]

Գերմանական պատվիրակությունը Թուրքիայում այցելել է հայկական գյուղ և եկեղեցի

Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազայի այցի շրջանակներում Թուրքիայում գտնվող գերմանացի պատգամավորներն այցելել են նաև Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղ, որը հիմա հայտնի է որպես Թուրքիայի միակ հայկական գյուղը: Գերմանիայի պատվիրակությանը ներկայացվել է հայկական գյուղի և եկեղեցու պատմությունը: Տեղի թանգարանի պատասխանատու Քուհար Քարթունը մասնավորապես տեղեկացրել է, որ Վաքըֆլըի հայկական եկեղեցին վերանորոգվել է 1997թ.: Գյուղի բնակիչները […]

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան 10 մետր գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lada Largus» 957 OC 61 համարանիշի (վարորդ՝ 23-ամյա Վ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ […]

Մերժեցին. Ժամանակ

Երեկ Գյումրիի ավագանին մերժեց Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը։ Նշենք, որ օգոստոսի 12-ին Գյումրիի ավագանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Լեւոն Սարգսյանին, որը բուռն արձագանք գտավ հանրության, հատկապես գյումրեցիների շրջանում։ Արդյունքում մոտ երկու հազար գյումրեցի ստորագրություններով Լեւոն Ազատի Սարգսյանին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու մասին նախագիծ էր ներկայացրել Գյումրիի քաղաքապետարան։ Սակայն երեկ տեղի […]

Քաղաքացիները բարձրացել են Արագածի արեւելյան լանջը եւ չեն կարողանում իջնել

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 4-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Արագած լեռան հյուսիսային լանջով եւ մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռան արեւելյան լանջը եւ չեն կարողանում իջնել: Ս. թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 04.51-ին 58-ամյա Ա. Մ.-ն եւ 45-ամյա Ա. […]

Չզարմանաք. Հայկական Ժամանակ

Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն։ ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող Է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում եւ կդառնա փոխնախագւսհ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։ Եվ եթե նա այս տարի […]

Վիգեն Սարգսյանը պետք է տեղ հասցնի վերջին լուման. Հայկական Ժամանակ

Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում գնահատվեց անսպասելի-սպասված իրդարձություն։ Սպասված, որովհետեւ նշանակումից օրեր առաջ մամուլում գրվեց, որ նման բան է լինելու։ Անսպասելի, որովհետեւ Վիգեն Սարգսյանը ռազմական ոլորտից հեռու կադր է եւ պատերազմի մեջ գտնվող երկրի համար նման նշանակումը ահագին տարօրինակ է։ Աերժ Սարգսյանը, սակայն, չափազանց լուրջ է վերաբերվում իր հռչակած բարեփոխումներին եւ այնքան է խորացել, […]

Հոկտեմբերի 10-ին Պուտինը Թուրքիա կմեկնի՝ հանդիպելու Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու  Ստամբուլում անցկացվելիք Միջազգային էներգետիկ համաժողովի նիստին։ Նույն օրը տեղի կունենա Ռուսաստանի նախագահի հանդիպումը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:   «Այցը կկայանա հոկտեմբերի 10-ին։ Պուտինը ելույթ կունենա համաշխարհային Էներգակոնգրեսում եւ երկկողմ հանդիպում կանցկացնի Էրդողանի հետ», հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի