20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Երիտասարդ հայուհու հրաշալի կատարումը ռուսական Голос-ում /վիդեո/

Ռուսական Առաջին ալիքի եթերում նախօրեին մեկնարկել է «Голос» նախագիծը: Մրցույթին մասնակցել է նաեւ 22-ամյա Յուլիանա Մելքումյանը, ում կատարումը ստիպել է ժյուրիի բոլոր անդամներին շրջվել: Թեեւ նրանցից յուրաքանչյուրն աղջկան համոզում էր իր թիմ գնալ, Յուլիանան ընտրել է Գրիգորի Լեպսին:

Թրամփը անցել է Քլինթոնին

ԱՄՆ նածագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեկ տոկոսով առաջ է անցել իր մրցակից Հիլարի Քլինթոնից, հայտնում է РИА Новости-ն: Վերջին տվյալներով Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 40 տոկոսը, իսկ Քլինթոնի օգտին 39 տոկոսը: Նշենք, որ ընդամենը ամիսներ առաջ Քլինթոնը 12 տոկոսով առաջ էր անցել Թրամփից:  

Էջմիածնի փոխքաղաքապետը հեգնում է Ճոյտի առաջարկը /վիդեո/

Ճոյտը մամուլով թափանցիկ ակնարկ էր արել Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին` առաջարկելով քաղաքապետի ընտրություններից հետո միանալ իրենց թիմին եւ մնալ փոխքաղաքապետի պաշտոնում: Henaran.am-ի հետ  զրույցում Վազրիկ Գրիգորյանը հեգնեց Ճոյտին եւ իր թիմակիցներին` հասկացնելով, որ հավը երազում կորեկ է տեսնում: Նա վստահ նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել փոխքաղաքապետի պաշտոնում, քանի որ հաղթելու է Կարեն Գրիգորյանը: Փոխքաղաքապետը նշեց, որ […]

Թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա

Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  «Ilerihaber» լրատվական կայքը,  թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը: Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատը իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, […]

Մերկելը պահանջել է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մերկելը խոսել է RTL հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում: Կանցլերը հերքել է պնդումներն այն մասին, թե Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար իրեն հեռու է պահելու դաշնային խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը […]

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են Քննչկան կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ 02.09.2016 թվականի ժամը 23:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել […]

Ռուսաստանի «սև ցուցակն» ու հայ քաղաքագետը

Ռուս սահմանապահները քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան, ինչի մասին նա հայտարարություն էր տարածել: Օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Գրիգորյանը տեղեկացել է, որ մինչև 2030 թվականը զրկված է Ռուսաստան մուտքի իրավունքից: Ներկայացված ծանուցման համաձայն` գործել է Ռուսաստան մուտք ու ելք սահմանող կարգի մասին օրենքը: Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փաստին «Քաղաքական և […]

Վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 4.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 30/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Արևշատ Թ.-ին և դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել […]

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի